«Ֆուլ հաուս»-ի 5-րդ եթերաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի սկզբին. Արմեն Պետրոսյանը՝ սիթքոմի մասին

«Ֆուլ հաուս»-ի 5-րդ եթերաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի սկզբին. Սիթքոմի առաջիկա ծրագրերի ու նախապատրաստական աշխատանքների մասին Life.panorama.am-ին պատմել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:

«Մինչ ամռան վերջ ֆուլհաուսցիները հանգստանում էին, հավաքում ուժերը, իսկ ստեղծագործական թիմը նրբանկատորեն աշխատում էր սցենարի վրա, որպեսզի ամեն բան պատրաստ լիներ սեպտեմբերի 2-ին նկարահանումները սկսելու համար»,- նշեց Մենչն ու ավելացրեց.

««Ֆուլ հաուս 5»-ում երեք նոր դերասաններ կունենանք, որոնց անունները դեռ չեմ հայտարարի, միայն կարող եմ ասել, որ նրանք հայտնի դերասաններ չեն, նրանց հեռուստադիտողը դեռ չի ճանաչում, փոխարենը՝ շատ տաղանդավոր երիտասարդ դերասաններ են»:

Հարցին՝ որքանո՞վ են ճշմարտությանը համապատասխանում ասեկոսեները, թե նոր եթերաշրջանում հերոսները ամուսնացած ու նոր կարգավիճակներում են լինելու, պրոդյուսերը մեկնաբանեց.

«Մենք արդեն ունենք մի քանի սերիայի սցենար ու դեռեւս նման մտքեր դրանցում չկան, բայց ամեն ինչ ընթացքում հնարավոր է: Դեռ չգիտենք՝ որքան կտեւի «Ֆուլ հաուս.-ը, իսկ նման զարգացում կլինի հավանաբար, երբ սիթքոմը մոտենա իր հանգուցալուծմանը»:

Արմեն Պետրոսյանը ընդգծեց՝ սիթքոմը եթերում կլինի այնքան, որքան հեռուստադիտողը կպահանջի, իսկ հեռուստադիտողի պահանջը կախված է միայն որակից.

«Մեր ստեղծագործական թիմը ամեն ինչ անում է, որպեսզի 5-րդ եթերաշրջանը գերազանցի նախորդին, դա մեր աշխատելաոճն է: Մենք ամեն անգամ նոր հերոսների ենք ներգրավում սիթքոմ, որպեսզի հեռուստադիտողը չձանձրանա: Այնպես որ, եթե 5-րդ եթերաշրջանի վերջում հեռուստադիտողը ունենա միեւնույն հետաքրքրությունն ու ոգեւորությունը, ապա վերջնակետի մասին անիմաստ կլինի մտածել: Ի դեպ՝ մենք արդեն իսկ գիտենք, թե ինչպես է ընթանալու նոր եթերաշրջանը ու վստահ ենք, որ այն եթե ավելին չլինի, ապա գոնե չի զիջի նախորդ եթերաշրջաններին»,- նշեց նա:

«Ֆուլ հաուս 5»-ը եթերում կլինի հոկտեմբերի սկզբին եւ կտեւի մինչ դեկտեմբերի վերջ:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments
karina yan
31 August 2016 00:28
zzvacrec es el ir tapak humorov, chnayac humor el chka, arden camacrutyunner en xeloq lini shut kpaki es naxagicy
0

Name: