Գերազանցիկ չեմ եղել, սովորել եմ այն առարկաները, որոնք հետաքրքում էին ինձ. Լուսին Վարդանյանն՝ իր դպրոցական տարիների մասին


Անկախ տարիքից՝ սեպտեմբերի 1-ին բոլորս կարծես մտովի տեղափոխվում ենք դպրոցական տարիներ, հիշում համադասարանցիներին, ուսուցիչներին ու կրկին համոզվում՝ դպրոցական տարիները անփոխարինելի էին:

Life.panorama.am-ը ներկայացնում է հայ հայտնիների դպրոցական հիշողությունները:

Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսին Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր հիշողություններում դպրոցը յուրահատուկ ջերմությամբ է տպավորված.

«Ես երկու դպրոցում եմ սովորել՝ յոթ տարի Հ. Աճարյանի անվան դպրոցում սովորելուց հետո երեք ընկերուհիներով՝ ես, Գոհարն ու Արեւը տեղափոխվեցինք Ն.Աղբալյանի անվան դպրոց: Ի դեպ՝ երեք ընկերուհիներով էլ հայտնվեցինք նույն դասարանում ու դպրոցական հիշողություններիս գլխավոր հերոսուհիները հենց նրանք են, ավելին՝ մեր ընկերությունը մինչ օրս շարունակվում է»,- պատմեց Լուսինն ու ժպիտով շարունակեց.

«Իսկապես ժպիտով եմ հիշում այն տարիները, երբ դասերից փախչում էինք ու գնում մեր մշտական վայրը. հենց մեր դպրոցի մոտ մի խանութ կար, որի դիմացը սեղան ու աթոռներ էին դրված, մենք էլ երեք ընկերուհիներով գնում էինք, նստում այդ աթոռներին ու անվերջ զրուցում, բայց մի օր մեր դպրոցի ուսմասվարը՝ ընկեր Հայրապետյանը, ով ոչ միայն լավ մասնագետ, այլեւ լավ մարդ է, մեզ կանչեց ու ասաց՝ «Փախչելուց գոնե հեռու գնացեք, ոչ թե նստեք դպրոցի դիմացն ու ձեզ համար զրուցեք»:

Հետաքրքրվելով, թե արդյոք շարունակվում է համադասարանցիների հետ կապը, Լուսինը նկատեց.

«Ցավոք, բայց ոչ բոլորի հետ է պահպանվել կապը, ամեն մեկս ընտրեցինք մեր ուղին ու գնացինք մեր ճանապարհով, սակայն ինչպես նշեցի՝ երկու ընկերուհիներիս հետ շարունակվում է ջերմ ու շատ մտերմիկ ընկերությունը»:

Ի դեպ՝ հետաքրքրվելով, թե ինչպիսի աշակերտ է եղել դերասանուհին, Լուսինը անկեղծորեն պատասխանեց.

«Իրականում գերազանցիկ չեմ եղել, սովորել եմ այն առարկաները, որոնք հետաքրքում էին ինձ: Դպրոցին զուգահեռ ութ տարի սովորել եմ երաժշտական դպրոցում, ուստի բավականին լավ եմ հիշում իմ գերզբաղված ու հագեցած դպրոցական տարիները»:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
  • Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. առաջարկը չի մերժվել
Comments

Name: