Latest 10 episodes

«Այդ դեպքից երկու օր անց մեզ ուրիշ դպրոց տեղափոխեցին». Բեն Ավետիսյանը՝ դպրոցական տարիների մասին

Դերասան Բեն Ավետիսյանը սովորել է Երևանի թիվ 136 դպրոցում: Այսօր՝ սեպտեմբերի 1-ին Բենը շատերի նման հիշում է իր դպրոցական տարիներն ու ջերմ հիշողություններով կիսվում Life.panorama.am-ի հետ:

«Բավականին չար աշակերտ եմ եղել, բայց նաև սիրել եմ սովորել: Որպես աշակերտ բախտս բերում էր՝ ուսուցիչները ինձ սիրում էին, քանի որ արտաքնապես խելոք, սովորող աշակերտի տպավորություն էի թողնում»,-նշեց դերասանն ու պատմեց սիրած ու չսիրած առարկաներից.

«Շատ էի սիրում ռուսաց լեզուն, ընդ որում՝ սիրում էի, քանի որ բավականին լավ էի կարողանում յուրացնել լեզուն, նաև կենսաբանությունն էի սիրում, որովհետև ինձ հետաքրքիր էր իմանալ մարդու և կենդանական աշխարհի թաքուն կողմերի մասին: Դե իսկ տանել չէի կարողանում մաթեմատիկան ու քիմիան, քանի որ ինձ համար այդ առարկաները բավականին բարդ էին, ինչպես նաև այդ առարկաների ուսուցիչների բնավորություններն էին բարդ»:

Բենի խոսքով՝ համադասարանցիների հետ մշտապես կապ է պահպանում, իսկ ուսուցիչների հետ պատահական հանդիպումներն շատ են լինում. «Հաճախ է ստացվում, երբ պատահաբար հանդիպում եմ ուսուցիչներիս, հատկապես՝ առաջին դասղեկիս. Նշեմ, որ այդ հանդիպումները շատ ջերմ մթնոլորտում են տեղի ունենում»,- նկատեց նա:

Խոսելով դպրոցական հիշողությունների մասին՝ Բենը մի քանի դրվագներ պատմեց իր դպրոցական կյանքից. «Միշտ հիշում եմ, թե ինչպես էինք դասերից փախչում, ընդ որում՝ ոչ թե սովորական ճանապարհներով էինք փախչում, այլ պարտադիր վտանգավոր տարբերակներ էինք ընտրում: Օրինակ՝ թռչում էինք երրորդ հարկից ու ընկնում նախապես վերևից գցած մեր պայուսակների վրա. ասեմ, որ վայրէջքը փափուկ էր ստացվում, որքան էլ որ երրորդ հարկը բարձր էր: Ի դեպ, հենց երրորդ հարկից էինք մեր փախուստը կազմակերպում, քանի որ առաջին և երկրորդ հարկերի պատուհանները փակել էին ու բռնակները հանել, այնպես որ, դրանք բացելն անհնար էր ու այլ տարբերակ չունեինք»,-պատմեց Բենն ու հիշեց իր դպրոցի հրդեհն ու դրանից հետո աշակերտների կարճաժամկետ ուրախությունը.

«Մի անգամ մեր դպրոցը հրդեհվեց, բայց մենք՝ աշակերտներս, այդ տխուր դեպքից բավականին ուրախացել էինք՝ մտածելով, որ ամենաքիչը կես տարի դպրոց չէինք գնա, բայց արի ու տես, որ մեր ուրախությունը երկար չտևեց՝ այդ դեպքից երկու օր անց մեզ ուրիշ դպրոց տեղափոխեցին»,- ծիծաղելով վերհիշեց դերասանը:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • ՀՀԿ-ն կգնա դաշինքով, ինչպես միշտ
Comments

Name: