Դպրոցական տարիներին թաղի տղա եմ եղել. Դելո

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, երեւանյան փողոցներում իսկական տոնական տրամադրություն է տիրում. այսօր սեւ ու սպիտակ համազգեստներով աշակերտները բարձր տրամադրությամբ մեկնարկեցին 2016-2017ուսումնական տարին:

Թեպետ այսօրվա տոնական տրամադրությանը դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, մասնակից չի լինի, սակայն ԱՄՆ-ում բնակվելով՝ նա չի մոռանում սիրելի դպրոցն ու իր սեպտեմբերի մեկերը:

«Սովորել եմ Արցախի հերոս Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցում, ի դեպ՝ առաջին դասարան գնացել եմ վեց տարեկանում: Շատ անկեղծ աշակերտ եմ եղել, շատ լավ չեմ սովորել, գերազանցիկ չեմ եղել, բայց սիրել եմ դպրոցս: Դպրոցական տարիներին մեծ հաճույքով ընդգրկվել եմ մշակութային խմբում, սկսեցինք KBH խաղալ, իսկ  5-րդ դասարանից հայտնվեցի  դպրոցական լիգայի բեմում ու այդուհետ հումորից չկարողացա հրաժարվել: Ի դեպ՝ դպրոցական տարիներին թաղի տղա եմ եղել, կարծում եմ՝ տարեկիցներս կհիշեն, որ այն տարիներին նման հասկացություններ կային»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ժպիտով հիշեց Դելոն ու շարունակեց.

«Մեր ժամանակ ամենատպավորիչը կռիվներն էին: Իսկապես շատ-շատ էինք վեճերի մեջ հայտնվում ուրիշ դպրոցների կամ թաղերի տղաների հետ: Չգիտեմ, գուցե ժամանակներն էին այդպիսին, հետո 90-ականների կեսին մեր երկիրը հետպատերազմյան շրջան էր ապրում ու հնարավոր է, որ ընդհանուր լարվածությունն էր ստիպում, որ դպրոցներում կռիվները շատ լինեին»:

Մեզ հետ զրույցում Դելոն անկեղծորեն նկատեց՝ սիրել է բոլոր առարկաները, բացի քիմիայից:

Հետաքրքրվելով, թե օվկիանոսից այն կողմ ապրելով դերասանը կարողանո՞ւմ է պահպանել դասընկերների հետ կապը, Վահագնը պատասխանի հետ միասին իր համադասարանցիների համար հայտարարությամբ հանդես եկավ.

«Իհարկե, համացանցի միջոցով կարողանում ենք կապ պահպանել միմյանց հետ, սակայն անկեղծ ասեմ՝ համադասարանցիներիցս շատ քչերի հետ կապ ունեմ, քանի որ մի քանիսին եմ կարողացել գտնել սոցիալական ցանցերի միջոցով: Այնպես որ, սեպտեմների 1-ն ու այս հարցազրույցը հարմար առիթ է, որպեսզի դիմեմ բոլոր համադսարանցիներիս, եթե կարող են թող գտնեն ինձ, ես մեծ հաճույքով ուզում եմ բոլորի հետ շփվել»:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: