Latest 10 episodes

Հայաստանն «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու կինոնկար» անվանակարգի համար հայտավորել է «Երկրաշարժ» ֆիլմը

Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ Հայկական ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը նվիրված էր Հայաստանի կողմից Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությանը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հայկական ֆիլմի առաջադրմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայկական կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշվեց, որ «Օսկարի» կներկայացվի Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին:

Քվեարկությունն անցկացվեց երկու փուլով: Առաջին փուլում 24 կինոակադեմիկոսներից ութը դեմ քվերակեցին ներկայացված երեք ֆիլմերին, 5 ձայն ստացավ «Երկրաշարժ» ֆիլմը, 3 ձայն՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմը, 7-ը ձայն տրվեց Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմին, գրանցվեց մեկ անվավեր ձայն: Երկրորդ փուլ անցան Ջիվան Ավետիսյանի և Սարիկ Անդրեասյանի ֆիլմերը:

Քվեարկության երկրորդ փուլում 24 կինոակադեմիկոսներից 9-ը դեմ քվեարկեցին ներկայաված ֆիլմերին, մյուս 9-ը՝ իրենց ձայնը տվեցին «Երկրաշարժ» ֆիլմին, իսկ 6-ը քվեարկեցին «Վերջին բնակիչը» կինոնկարի օգտին: Արդյունքում կինոակադեմիայի անդամներն ընտրեցին Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը:

Ըստ Կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանի՝ շատ կարևոր է, որ Հայաստանը ֆիլմ ներկայացնի «Օսկարի» նման հեղինակավոր մրցանակաբաշխությանը: «Մենք երեք ֆիլմի հայտ ենք ստացել: Հայաստանի համար սա աննախադեպ երևույթ է, քանի որ քիչ կինոնկարներ են նկարահանվում և ներկայացվում»,-նշեց կինոակադեմիայի նախագահը:

Կինոակադեմիկոսների հավաստմամբ՝ հաջորդ տարի հայտ ներկայացնող ֆիլմերի առաջ ավելի մեծ պահանջներ կդրվեն:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: