Latest 10 episodes

Նոր տրագիկոմեդիա՝ Լուիզայի, Սոսի, Վահիկի և Անահիտի մասնակցությամբ

Հոկտեմբերի 7-ին և 9-ին ԱՄՆ-ում կկայանա «Նայիր աչքերիս մեջ» ներկայացման պրեմիերան։ Պիեսի հեղինակն ու ներկայացման ռեժիսորը Վահիկ Փիրամիզեն է, ով նաև գլխավոր դերակատարներից մեկն է։

Պատմությունը պտտվում է ամերիկահայ մի ընտանիքի շուրջ, որոնց տանը հայտնվում են Հայաստանից և Ռուսաստանից ժամանած հայեր՝ յուրաքանչյուրը բերելով իր կենցաղն ու մենթալիտետը։ Ամերիկահայ զույգին մարմնավորում են Վահիկ Փիրամիզեն և Անահիտ Ավանեսյանը, նրանց հյուրին Հայաստանից մարմնավորում է Սոս Ջանիբեկյանը, ռուսաստանցի հյուրի դերակատարը Լուիզա Ներսիսյանն է։

BlogNews-ի հետ զրույցում Լուիզա Ներսիսյանն ասաց, որ ներկայացման աշխատանքները սկսել են երբ Վահիկը «3 շաբաթ Երևանում» ֆիլմի նկարահանման համար ժամանել էին Հայաստան։ «Վահիկի ներկայացումները շատ հումորային են, սակայն հետաքրքիր մի շերտ ունեն, որը մտածելու տեղիք է տալիս։ Սա ուղղակի ներկայացում չէ՝ մեկ ժամ ծիծաղելու համար, այն ունի գաղափարախոսություն, որը մտածելու տեղիք կտա։ Ընտանեկան պատմության մեջ շեշտը դրված է ԱՄՆ-ում ապրողների և դրսից Նահանգներ տեղափոխվածների կենցաղների տարբերությունների և նմանությունների վրա։ Ցույց ենք տալիս՝ առօրյայում ինչ խնդիրներ են ծագում։ Ըստ էության՝ 3 կենցաղ իրար է խառնվում»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ այստեղ փորձերը տևել են մոտ մեկ ամիս։

«Մնացել է ամենակարևորը՝ բեմական փորձը։ Հուսով եմ՝ այս ամենի տակից պատվով դուրս եկանք,- ասաց Լուիզան ու նկատեց, որ մտավախություն կա յուրքանչյուր ներկայացումից առաջ։ - Դրանից չես փախչի, և դա լավ է. եթե մտավախություն չլինի, նշանակում է՝ մասնագիտությունը փոխելու ժամանակն է»։

Լուիզան նշեց, որ վստահում  է հավաքված թիմին, թեև նրանց հետ թատրոնում աշխատելու փորձ չի ունեցել։ «Իրենց հետ աշխատել եմ միայն ֆիլմերում։ Ինձ համար հետաքրքիր է նար թատրոնի բեմը, քանի որ կյանքը հետաքրքիր է նորություններ փորձելով։) Շատ սիրում եմ այս կազմին՝ թե՛ որպես ստեղծագործող, թե՛ որպես մարդ։ Երբ մարդու հետ աշխատելը հաճելի է, ձգտումդ ավելի շատ է լինում»,- նշեց դերասանուհին։

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ելքը կա, մնում է քաշող բովանդակությունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
Comments

Name: