Latest 10 episodes

Շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը՝ Արամ Նիկոլյանի նոր հավաքածուի ցուցադրությանը

Դիզայներ Արամ Նիկոլյանը երեկ ներկայացրեց իր նոր՝ «Այնթափ» հավաքածուն։ Ցուցադրությանը ներկա էին շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը։ BlogNews-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։

«Այս նախագիծը հայկական տարատեսակների վերածնունդ եմ համարում։ Սկսել եմ «Ուրֆայով», հիմա ներկայացնում եմ «Այնթափը»։ Նպատակ ունեմ շարունակելու և կենդանություն տալու հայկական այն տարատեսակներին, որ մենք  ունեցել ենք, և ցույց տալ, որ 21–րդ դարում դրանք կարող են նորաձև լինել»,- ասաց դիզայները, ով մտադիր է այս հավաքածուն ցուցադրել նաև արտերկրում։

«Հրավերներ ունեմ Եվրոպայից, Ռուսաստանից  և Միացյալ Նահանգներից։ Նախորդ հավաքածուս ևս նեկայացրել եմ արտերկրում։ Բավականին լավ ընդունվեց։ Այս ասպարեզում նոր բան ասելը շատ դժվար է, իսկ երբ անդրադառնում ես քո արմատներին, քո բազմաշերտ, հարուստ մշակույթին, կարողանում ես հետաքրքիր լինել եվրոպացու համար»,- նկատեց Արամը։

Դիզայների նոր հավաքածուն սև-սպիտակ է։ Ըստ նրա՝ այս գույների վրա ասեղնագործությունն ավելի ճիշտ երևում։ 

Արամի նախորդ հավաքածուի դեմքն Աննա Գրիգորյանն էր։ Այս տարի դիզայները ինչ-որ մեկին հատուկ չի ընտրել. «Հավաքածուի դեմքը հայ ուժեղ կինն է, ով հասել է իր  նպատակներին և ամուր կանգնած է իր ոտքերի վրա»։

Հայաստանում շատ դիզայներներ այլևս չեն կազմակերպում ցուցադրություններ՝ նշելով, որ դա շահավետ չէ։ Արամ Նիկոլյանը գրեթե ամեն տարի ցուցադրություն է ունենում։ Նա նշեց, որ ուշադրություն չի դարձնում շահավետությանը։ «Եթե դու ստեղծագործող ես, ուզում ես ցույց տալ աշխատանքներդ, հասցնել մարդկանց։ Եթե մտածենք, որ շահավետ չէ և ոչինչ չանենք, ոլորտը չի զարգանա, իսկ մենք շատ ասելիք ունենք։ Ես ուշադրություն չեմ դարձնում՝ շահավե՞տ է, թե՞ ոչ, քանի որ ցուցադրություն անելը համաշխարհային առումով շահավետ չէ։ Նորաձևության ոչ մի տուն ցուցադրության վրա ծախսած գումարը հետ չի բերում այնպես, ինչպես պետք է։ Միգուցե այլ կերպ կարողանում է ունենալ իր շահը, բայց ցուցադրման համար միշտ ծախսում է շատ մեծ գումարներ։ Ամեն դեպքում նույնիսկ այդ դեպքում կարծես նկարիչն ասի՝ ափսոսում եմ նկարել։ Սա իմ կտավն է»,- ասաց դիզայները։

Դիզայներական հագուստն ունի իր արժեքը։ Արամից հետաքրքրվեցինք՝ իր հագոուստները վաճառվո՞ւմ են, թե՞ որոշները մնում են ատելյեում կախված. «Բոլորը վաճառվում են։ Իմ նպատակներից մեկն այն է, որ իմ ցանկացած հավաքածու պոդիումից հետո կյանք ունենա։ Հավաքածուում ներառված են ոչ  միայն ձեռքի, այլև մեքենայով արված աշխատանքներ։ Ինձ համար կարևոր է, որ ժամանակակից տեխնիկայով ստանամ հայկական մշակույթը։ Ձեռքի աշխատանքները, իհարկե, մի քիչ թանկ կլինեն, սակայն ընդհանուր հավաքածուն միջին գնային սանդղակում է»,- եզրափակեց Արամը։

                                       

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments
Mko
10 September 2016 05:40
Viyaaaaaxq inchqan gesh kaaaaa
+5

Name: