Latest 10 episodes

«Ֆուլ հաուսում» բեկումնային փոփոխություններ են սպասվում. առաջին լուսանկարները 5-րդ եթերաշրջանից

«Ֆուլ հաուս» սիթքոմում բեկումնային փոփոխություններ են սպասվում։ Այս մասին BlogNews-ի հետ զրույցում ասաց սիթքոմի սցենարիստ և դերասան Գրիգոր Դանիելյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր նոր եթերաշրջան ավելի պատասխանատու ու բարդ է, սցենարիստների թիմը մեծ աշխատանք է անում հեռուստադիտողներին գոհացնելու համար։ BlogNews-ը եղել է սիթքոմի նկարահանման հրապարակում և ներկայացնում է առաջին լուսանկարները 5-րդ եթերաշրջանից։

«Ամեն եթերաշրջանից առաջ մեծ ժամանակ ենք տրամադրում սցենարին։ Կարելի է ասել՝ նոր սիթքոմ ենք գրում հին հերոսներով, քանի որ ամեն եթերաշրջանից առաջ է՛լ ավելի մեծ է պատասխանատվությունը, որպեսզի կարողանանք գոհացնել հանդիսատեսին։ Որքան էլ հեռուստադիտողները սիրում են պրոյեկտը, պահանջները, անկախ իրենց կամքից, գնալով շատանում են։ Հեռուստադիտողները չեն ուզում տեսնել ավելի թույլ «Ֆուլ հաուս»։ Ամեն անգամ մարդիկ սպասում են նոր իրավիճակի, նոր պատմությունների։ Որպեսզի պատմությունները չկրկնվեն, մենք ամբողջությամբ փոխում ենք իրավիճակը զարգացումների հաշվին։ Սիթքոմ եկած նոր կերպարները կստեղծեն նոր իրավիճակ, որն էլ աբողջությամբ կփոխի մեր հերոսների կյանքը։ «Ֆուլ հաուսում» բեկումնային փոփոխություններ են սպասվում»,- նշեց սցենարիստը։

Գրիգորը նկատեց, որ որդին ամբողջությամբ կփոխի իր հերոսի՝ Մուշեղի կյանքը։ «Հեռուստադիտողներն այլևս չեն տեսնի այն Մուշեղին, որին ճանաչում էին։ Նրա կյանքում լուրջ փոփոխություն է եղել․ հիմա Մուշեղին կտեսնենք անհանգիստ հոր կերպարում, ով ամեն ինչ անում է որդու համար»,- ասաց դերասանն ու հավելեց, որ Տամարայի և Մուշեղի հարաբերություններն այս եթերաշրջանում այլ ուղղվածությամբ կզարգանան։

Արսենի և Լիկայի հարաբերություններում ևս նոր զարգացումներ են սպասվում։ «Փորձել ենք այնպես անել, որ մեզ մոտ ավելացած կերպարները ֆունկցիոնալ փոփոխություններ մտցնեն սիթքոմի մեջ։ Մատուցողուհու կերպարում ներկայացող Քրիստինան իրավիճակ է փոխում սրճարանում, քանի որ նա ուղղակի մատուցողուհի չէ։ Նա սկսում է խանգարել Ռուբենին։ Այսպես ասած՝ թեյավճարներին տիրացող է եկել։) Իսկ Լիլիթը, ով Ֆելիքսի կուրսեցին է եղել, դառնում է բիզնեսի համասեփականատերը և սիրային եռանկյունի է կազմում Տաթևի ու Ֆելոյի հետ։ Նա բացասական կերպար չէ, սակայն ակամայից խանգարող հանգամանք է դառնում այդ հարաբերություններում»,- հայտնեց սցենարիստը։

Գրիգորը նկատեց, որ սա գոյատևման եթերաշրջան է լինելու. «Յուրաքանչյուրն իր անձնական կյանքն ունի ու փորձում է դասավորել իր կյանքը»։

Թե ինչպես է ստացվում, որ հերոսները կրկին մի հարկի տակ են հայտնվում, սցենարիստը չբացահայտեց, միայն նշեց, որ կլինի լավ առաջարկ, որին յուրաքանչյուրը կհամաձայներ։)

Նոր զարգացումներով լի «Ֆուլ հաուսը» եթերում կլինի հոկտեմբերի 10-ից։
































Today's most read news !
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments
karina yan
12 September 2016 03:40
Quote: Gev
Arpii prosh@ inchia kaxvel

erevi nexvela edqan botoxneric
0
Gev
9 September 2016 22:48
Arpii prosh@ inchia kaxvel
+2

Name: