Լենոնի որդին սատարել է մորն ու Քիմ Քարդաշյանին


Երգիչ և դերասան Շոն Լենոնը, ով երաժիշտ Ջոն Լենոնի և նկարչուհի Յոկո Օնոյի որդին է, հանդես է եկել իր մայրիկի և Քիմ Քարդաշյանի համատեղ լուսանկարի պաշտպանությամբ։

Յոկո Օնոն հրավիրված է եղել Քանյե Ուեսթի համերգին ելույթ ունենալու համար։ Դրանից հետո Շոն Լենոնը Facebook-ում հրապարակել էր իր մայրիկի և Քիմի լուսանկարը՝ ինչը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում ու երգիչը ստիպված էր պատասխանել։

«Ես չէի կարծում, որ իմ էջում այսքան մեծամիտներ կան»,- գրել էր Լենոնը։ «Քիմը հրավիրել էր մեզ համերգին»,- ասել է Շոնը և հավելել, որ Քիմը շատ նրբանկատ էր իր մայրիկի հանդեպ։

«Դուք բոլորդ կարծում եք, որ այդքան .... արժեք։ Միանշանակ կարող եմ ասել, որ ձեզանից ոչ ոք չէր հրաժարվի լուսանկարվել գեղեցիկ կնոջ հետ, ով հրավիրում է ձեզ իր ամուսնու համերգին»։

«Դուք կարծում եք, որ Քանյեն այդքան վա՞տն է։ Նա իմ մայրիկի արվեստի մեծ երկրպագուն է և շատ բան գիտի այդ մասին։ Նա շատ ավելի հարգալից էր վերբերվում նրան, քան դուք բոլորտ միասին վերցրած»,- նշել է Լենոնը։

Դրանից հետո երաժիշտը խնդրել է բոլոր «մեծամիտներին» լքել իր էջը։ 

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...