Latest 10 episodes

Մերի Հակոբյան.«Լիկան մոլորվել է...»

«Աբելի քույրը» հեռուստասերիալի դերասանուհի Մերի Հակոբյանի հետ զրուցելու մի քանի թեմա ունենք` հանդիսավարի աշխատանք, վերջերս կատարած ոճային փոփոխություն եւ բացասական կերպարի մարմնավորում:
 

Մերի Հակոբյանը


«Ոճային փոփոխություններ սիրում ու հաճախ եմ անում: Ծանոթներիս համար անսովոր չէր տեսնել ինձ մազերի ավելի բաց գույնով, քանի որ նախկինում էլի եմ փորձել այս երանգը: Այնուամենայնիվ, շատ տարբեր արձագանքներ լսեցի: Նշեմ, որ այն մարդիկ, ովքեր հետեւում են իմ գործունեությանը, կրկին կտեսնեն փոփոխություններ ինչպես ոճային, այնպես էլ աշխատանքային»,-BRAVO.am-ին ասել է Մերին:

Անդրադառնալով սերիալին՝ նա նշել է, որ բացասական կերպար է մարմնավորում.«Մեր իրականության մեջ Լիկայի նման աղջիկները շատ են, ապրում են շքեղության մեջ, չունեն ուշադրության պակաս, չեն հանդիպել դժվարությունների, բայց մեկ է, երբ դիմացինի մեջ մի փոքր առավելություն են տեսնում, չարությունն իշխում է իրենց: Լիկան մի աղջիկ է, ով մոլորվել է, ընկել ճահիճը ու փորձում է դուրս գալու փոխարեն իր հետ տանել այն մարդկանց, որոնց ատում է»:
 

Մերի Հակոբյանը


Մերին խնդրանքով դիմել է իր խաղին հետեւող հեռուստադիտողներին.«Սա իմ մասնագիտությունն է, ոչ թե հոբբին: Վեց տարի սովորել եմ, աշխատել ու հիմա ներկայանում եմ ձեզ այն գիտելիքներով, որոնք տվել են ինձ իմ ուսուցիչները` Հերբերտ Գասպարյանը, Գալինա Վլադիմիրովնան, Մերի Կառլենովնան, Աննա Հեքեքյանը, Ալիկ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Աբել Աբելյանը եւ այլք: Ուզում եմ՝ հասկանաք, որ սա կերպար է, ու իմ պարտքն է աշխատանքս կատարել հնարավորինս լավ»:

Բացի սերիալային աշխատանքը, նա վերջին շրջանում հանդես է գալիս նաեւ որպես հանդիսավար.«Հրավերը ստացա պատահական: Ինձ շատ օգնեց հանդիսավար, երգիչ Մհեր Գալստյանը, ում հետ էլ մի քանի միջոցառում եմ վարել: Այս ոլորտում էլ առաջիկայում նորություններ կունենամ»:

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: