Հիասթափություն կար, բայց դա երևի ավելի շատ անձնական բնույթ էր կրում. Ելենա Բորիսենկո

Բոլորովին վերջերս հեռուստաէկրաններին հայտնվեց «Փոխնակ մայրը» հեռուստասերիալը: Սերիալում, որի մտահղացման և սյուժեի հեղինակը Ռոման Մուշեղյանն է, իսկ ռեժիսորներն են Արտյոմ Հարությունյանը և Հայկ Վարդանյանը, հանդես են գալիս Տիգրան Ներսիսյանը, Անահիտ Քոչարյանը, Հովակ Գալոյանը, Ելենա Բորիսենկոն և այլք:

Life.panorama.am-ը սերիալում իր մարմնավորած կեպարի և դրա առանձնահատկությունների մասին խոսել է Ելենա Բորիսենկոյի հետ:

Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ այս անգամ հեռուստադիտողի առջև է ներկայանում ուժեղ, կտրուկ բնավորություն ունեցող կնոջ կերպարով.

«Նախ կերպարս հետաքրքիր է նրանով, որ այն իսկապես տարբեր շերտեր ունի: Նա կտրուկ է տանն, իր ամուսնու հետ, ինչպես նաև խիստ և գործունյա է աշխատավայրում, բայց և միևնույն ժամանակ կերպարս նուրբ է ու փխրուն իր նախկին սիրուն վերաբերող իրադրություններում: Այս ամենին գումարած՝ առաջ է գալիս նաև նրա դստեր` երեխա ունենալ չկարողանալու փաստը, ինչի արդյունքում հերոսուհիս դառնում է թույլ և անօգնական»,- նշեց դերասանուհին` ավելացնելով, որ սերիալի հետևողներն առջևում ականատես կլինեն մեծ ողբերգության, որը կապված կլինի հենց իր հերոսուհու հետ:

Հարցին, թե որքանո՞վ է Ելենան իրեն հարմարավետ զգում այս կերպարը մարմնավորելիս և թե արդյոք նման կտրուկ կնոջը մարմնավորելն իր համար էլ էր նորություն, Ելենա Բորիսենկոն ասաց.

«Ես դերասանուհի եմ և կերպար մարմնավորելու հետ կապված որևէ խնդիր չունեմ: Գուցե հանդիսատեսը մինչ այս ինձ մի ամպլուայի մեջ է տեսել, բայց ես դեռ մանկուց` վեց տարեկանից, խաղում եմ և մարմնավորում եմ տարբեր հերոսուհիների: Իմ վերաբերմունքը կերպարներին միմիայն պրոֆեսիոնալ է»,- հստակեցրեց Ելենա Բորիսենկոն:

Նրա խոսքով` իր համար կարևոր և ուրախալի փաստ է այն, որ հասարակության մեծ հատված ներկայումս իրեն էկրաններից տեսնում է այնպիսին, ինչպիսին որ չի տեսել:

«Հարմարավետության կամ ոչ հարմարավետության խնդիր չունեմ: Երբ ընտրում ես քո մասնագիտությունը, գիտակցում ես, որ պետք է մարմնավորես տարբեր կերպարների: Մնում է միայն հաճույք ստանալ այդ ամենից»,- հավելեց դերասանուհին:

Խոսելով առհասարակ սերիալների մասին, դերասանուհին ասաց՝ եթե նախկինում իր մոտ ինչ-որ հիասթափություն կար այս առումով, այս պահին այդ ամենն արդեն անցյալում է.

«Հիասթափություն կար, բայց դա երևի թե ավելի շատ անձնական բնույթ էր կրում: Մենք գիտակցում ենք, որ այսօր Հայաստանում և ոչ միայն, հեռուստասերիալ նկարահանելու համար հստակ կանոններ կան: Մենք` դերասաններս, փորձում ենք միայն որակյալ աշխատանք կատարել: Օրինակ, երբ անցած տարի ես սկսեցի նկարահանվել «Ուրիշի հոգին» սերիալում, բոլոր իմ հիասթափությունները կարողացա հաղթահարել»,- նշեց Ելենան:

Բացի «Փոխնակ մայրը» հեռուստասերիալից, շուտով Ելենան հանդես կգա նաև երեք գեղարվեստական ֆիլմերում, որոնց մանրամասների մասին դերասանուհին պատմեցLife.panorama.am-ին.

«Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվում եմ Ալբեր Կամյուի պիեսի վրա նկարահանած «Կալիգուլա»-ն է: Այստեղ մարմնավորում եմ Ցեզոնիային: Այս ֆիլմի սցենարի վրա աշխատել են երեք սցենարիստներ, այդ թվում նաև ֆիլմի ռեժիսորը՝ Բորիս Հայրապետյանը: Նկարահանումները, սակայն, դեռևս ավարտված չեն և չգիտեմ անգամ, թե երբ կվերսկվեն: Երկրորդ ֆիլմում հանդես եմ գալու Ադոլֆ Հիտլերի կնոջ` Եվա Բրաունի կերպարով, իսկ երրորդը ռեժիսոր Արման Չիլինգարյանի ֆիլն է, որտեղ նույնպես պետք է մասնակցություն ունենամ»,- նշեց Ելենա Բորիսենկոն:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: