Latest 10 episodes

Սոնա Շահգելդյանը՝ մոսկովյան մենահամերգի ու նոր բիզնեսի մասին


Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կկայանա երգչուհի Սոնա Շահգելդյանի մենահամերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյակին.

«Մեր Հանրապետության 25-ամյակի օրը մենահամերգով հանդես կգամ մոսկվայաբնակ հայ հանդիսատեսի համար: Այդ օրը Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են լինելու, ու կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ դրսում՝ այս պարագայում Մոսկվայում ապրող մեր հայրենակիցներն էլ սեպտեմբերի 21-ը տոնեն մեծ շուքով ու ուրախությամբ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին ու շարունակեց.

«Թեեւ մենահամերգս կկրի «Հայաստան աշխարհ» խորագիրը, սակայն այդ օրը կհնչեն ոչ միայն հայրենասիրական ու ժողովրդական երգեր, այլեւ իմ երգացանկից ու համաշխարհային հիթերից շատ կատարումներ: Ի դեպ՝ նշեմ, որ այդ օրը կլինեն շոու ներկայացումներ, պարային համարներ, սակայն մենք շեշտը չենք դրել շոուի վրա, քանի որ ըստ իս՝ երգիչը բեմում պետք է կարողանա այնպես ներկայանա, որ մարդիկ դիտեն ոչ թե շոու, այլ լսեն ու հաճույք ստանան երգչի կատարումներից»:

Հետաքրքրվելով, թե փոքրիկ Արթուրին երգչուհին իր հետ կտանի Մոսկվա, թե միայնակ կմեկնի, երջանիկ մայրիկը պատասխանեց.

«Ոչ, տղայիս կթողնեմ մայրիկիս խնամքին, իսկ ես ընդամենը մի քանի օրով կմեկնեմ ու կվերադառնամ, քանի որ երկար ժամանակով չեմ կարողանա հեռանալ նրանից, բացի այդ էլ շուտով կմեկնարկեն «Դոմինո»-ի նոր եթերաշրջանի նկարահանումները, որտեղ ես կրկին մասնակցություն եմ ունենալու»:

Երգչուհու խոսքով՝ աշնան կեսին ակումբային մենահամերգ է սպասվում Երեւանում, ինչպես նաեւ այս տարի Սոնան կթողարկի իր նոր ձայնասկավառակը:

Ի դեպ՝ Սոնա Շահգելդայնը մեզ հետ զրույցում պատմեց, որ սկսել է բիզնեսով զբաղվել.

«Վերջին շրջանում որոշեցի հետաքրքիր բիզնես ստեղծել, որն ինձ համար ավելի շատ նախասիրություն է: Տաղանդաշատ Մելիք Հակոբյանի հետ «Սոնա Շահգելդյան» ապրանքանիշի փայտե պայուսակներ ենք պատրաստում: Ես ու Մելիքը փորձում ենք հետաքրքիր ու յուրօրինակ տարբերակներ մշակել, ի դեպ՝ շեշտեմ, որ մեկ պայուսակից երկրորդը չի պատրաստվում, քանի որ մեկ պայուսակ պատրաստելու համար մոտ երկու ամիս է պահանջվում»,- նշեց Սոնան, իսկ հարցին, թե որքան արժեն «Սոնա Շահգելդյան» ապրանքանիշի պայուսակները, պատասխանեց.

«Նախ նշեմ, որ օգտագործվում է բարձրորակ փայտ, ինչն արդեն խոսում է որակի մասին: Փոքր պայուսակները արժեն 40.000 դրամ, իսկ մեծ տարբերակները՝ 50.000 դրամ. Կարծում եմ՝ արժեքը բարձր չէ, եթե հաշվի առնենք որակն ու ձեռքի աշխատանքը»:

Today's most read news !
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments

Name: