Մարիամ Ադամյանը՝ իր կերտած խենթ կերպարի ու գայթակղիչ ֆոտոշարքի մասին

Life.panorama.am-ն այս անգամ զրուցել է դերասանուհի Մարիամ Ադամյանի հետ` իր աշխատանքային գործունեության, զբաղվածության և վերջին գայթակղիչ ֆոտոշարքի մասին:

Մեզ հետ զրույցում Մարիամը նշեց, որ ներկայումս հանդես է գալիս միայն «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Թաքնված սեր» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր դերակատարներից մեկին.

«Այս պահին նկարահանվում եմ «Թաքնված սեր» հեռուստասերիալում, որտեղ կերպարս այնքան ծանրաբեռնված է, որ որևէ այլ նախագծում հանդես գալ պարզապես չեմ հասցնում»,- պատմեց դերասանուհին` տեղեկացնելով, որ սերիալի նկարահանումներն ընթանում են գրեթե ամեն օր և հենց դա է պատճառը, որ իր զբաղվածությունն այժմ փոքր-ինչ շատ է:

Խոսելով իր խաղընկերների մասին` Մարիամն անկեղծացավ` ասելով, որ իսկապես շատ է սիրում այն անձնակազմին, որի հետ աշխատում է. 

««Թաքնված սեր»-ն այն քիչ նախագծերից է, որտեղ չկա անգամ մեկը, ում հանդեպ ես ջերմ վերաբերմունք չեմ զգում: Խաղընկերներս բոլորը հիանալի մարդիկ են:Մեզ մոտ չի լինում լարվածություն, հոգնածություն, հակառակը, մեր նկարահանումները շատ հեշտ և ուրախ են ընթանում»,- հավելեց դերասանուհին:

Ինչ վերաբերում է իր կերպարին, Մարիամը նշեց, որ մարմնավորում է մեկին, ով, թեև մեծանալով և ապրելով մի ընտանիքում, որտեղ գերակշռողը գումարն է, երբեք չի փոխվում և մեծամտանում.

«Կերպարս` Սաթենը, բարի, փոքր ինչ խենթ մարդ է: Նա, ոչնչից չվախենալով, վարվում է այնպես, ինչպես որ հենց ինքն է ցանկանում` հաշվի չառնելով այլ կարծիքներ»,- պատմեց Մարիամ Ադամյանը` ավելացնելով, որ իր և իր կերպարի նմանությունները շատ են, ինչի արդյունքում էլ ինքը հաճույքով է մարմնավորում Սաթենի կերպարը:

Խոսելով կերպարի վերաբերյալ հեռուստադիտողի արձագանքից` դերասանուհին նշեց, որ այս կերպարը, ըստ շատերի, իր ամենահաջողակ և ստացված կերպարն է:

Անդրադառնալով իր վերջին` գայթակղիչ ֆոտոշարքին, Մարիամն ասաց.

«Ժամանակ առ ժամանակ սիրում եմ պրոֆեսիոնալ լուսանկարներ ունենալ: Այս նոր ֆոտոշարքիս հեղինակը Ֆլորա Աբգարյանն է, ում հետ առաջին անգամ չէ, որ համագործակցում էի: Միասին որոշեցինք, որ այս անգամ թեման ջուրը պետք է լինի»,- պատմեց դերասանուհին` հավելելով, որ իրենք տվյալ լուսանկարներում փորձել են ստանալ ավելի կտրուկ և վայրի կերպար.

«Գուցե շատերը ինձ չնմանեցնեն այդ լուսանկարներում, քանի որ մարդիկ սովոր են ինձ տեսնել ավելի նուրբ կերպարով: Սակայն ես սիրում եմ փոփոխություններ և միշտ շատ սիրով եմ մտածում այնպիսի կերպարներ, որոնք կտարբերվեն մյուսներից, թեեւ անկեղծորեն պետք է նշեմ, որ այս ֆոտոշարքում բոլորովին պատահական ստացվեց վայրի, իմ հետ այնքան էլ նմանություն չունեցող կերպարի ստեղծումը»,- իր խոսքը եզրափակեց Մարիամ Ադամյանը:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...