Latest 10 episodes

Ինչպես է անցել «Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման պրեմիերան

«Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման առաջնախաղը երեկ էր՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Ամիսներ առաջ ենք պատմել Արցախյան ազատամարտի մասին բեմադրության մասին, որի պրեմիերան հետաձգվեց ներքաղաքական իրադարձությունների պատճառով:

Զավեն Աբրահամյանը, Լեւոն Հարությունյանը եւ Արա Դեղտրիկյանը


Անկախության 25-ամյակին նվիրված ներկայացման սկզբում երեք գլխավոր դերակատարները` Լեւոն Հարությունյանը, Արա Դեղտրիկյանը եւ Զավեն Աբրահամյանը, պատահական ծանոթության արդյունքում համախմբվում են ու որոշում իրագործել Արա Դեղտրիկյանի մարմնավորած կերպարի` Հովհաննես Մշեցյանի առաքելությունը, որն է` հեծանվով Արցախ գնալ եւ զոհված տղաների հիշատակին ընկուզենիներ տնկել: Ճամփորդությունն ուղեկցվում է տեսաշարով, որն ավելի պատկերավոր է դարձնում դեպքերի ընթացքը: Արցախում նրանք այցելում են ազատամարտիկ Ջեմմայի տուն, որին էլ մարմնավորում է Լուիզա Ղամբարյանը:

«Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման պրեմիերային


Սցենարի հեղինակը Ռոբերտ Հարությունյանն է, որը սկզբնական շրջանում ընդգրկված էր նաեւ դերասանական կազմում, ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, տեսանյութերի օպերատորն ու մոնտաժողը՝ Տիգրան Պետրոսյանը, բեմանկարիչը` Էդուարդ Հակոբյանը, իսկ երաժշտությունը գրել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդը: Ներկայացման շրջանակում առաջին անգամ որպես տնօրեն է աշխատում դերասանուհի Անաիս Սարդարյանը:

«Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման պրեմիերային


BRAVO.am-ի հարցին, թե ինչու է Ռոբերտ Հարությունյանին փոխարինել Զավեն Աբրահամյանը, իրանահայ ռեժիսորը պատասխանել է.«Փոփոխությունը պայմանավորված է Ռոբերտի զբաղվածությամբ, ինչպես նաեւ մասնագիտական տարաձայնություններով: Զավեն Աբրահամյանին առաջարկեցի խաղալ՝ դիտելով եւ հավանելով նրա խաղն այլ ներկայացումներում: Նրա համար նույնիսկ հատուկ փոփոխություններ ենք արել, որովհետեւ շատ հումորով դերասան է»:

Լեւոն Հարությունյանը, Լուիզա Ղամբարյանը, Արա Դեղտրիկյանը եւ Սեդրակ Գոջամանյանը


Սեդրակ Գոջամանյանը նշել է, որ ներկայացումն աշխարհասփյուռ հայության համար է, իսկ գլխավոր գաղափարը՝ հայրենասիրությունը. «Թեհրանում բեմադրածս ներկայացումները ոչ թե ամիսը մի քանի անգամ ենք խաղում, այլ՝ 35-40 օր անընդմեջ: Այն, ինչ ներկայացվում է սկզբում, վերջին օրը 40 տոկոսով փոփոխված է լինում, որովհետեւ թատրոնը բեմի եւ հանդիսատեսի շփումն է, ու ըստ դիտողների արձագանքի, փոփոխություններ են լինում: Գուցե վեց ամիս անց գաք ու փոփոխված ներակայացում տեսնեք»:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
Comments