Գոռ Հակոբյանը՝ «Ֆուլ Հաուս»-ի 5-րդ եթերաշրջանի ու նոր երգի մասին

«Ֆուլ հաուս» սիթքոմի ստեղծագործական ու դերասանական կազմն այս օրերին աշխատանքային խիստ գրաֆիկով է աշխատում, եւս մի քանի օր ու կմեկնարկի սիրված սիթքոմի 5-րդ եթերաշրջանը:

«Նկարահանման տաղավարներում իրոք աշխատանքային եռուզեռ է: «Ֆուլ Հաուս»-ն արդեն 3 տարի է քրտնաջան աշխատում է, որ հանկարծ իր սիրելի լսարանին չհիասթափեցնի: Այս պահին նկարահանվում է 9-րդ սերիան, իսկ առաջին սերիան եթերում կլինի հոկտեմբերի 10-ից»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց դերասան Գոռ Հակոբյանն ու անդրադարձավ 5-րդ եթերաշրջանում իր կերպարին՝ Ֆելոյին.

«Ֆելոյի ու Տաթևի հարաբերություններն այս սեզոնում ունենալու են շատ հետաքրքիր և անկանխատեսելի զարգացումներ: Հուսով եմ, որ նրանք մի օր վերջապես միասին կլինեն»,- ժպիտով նշեց նա:

Ի դեպ՝ «Ֆուլ հաուս»-ի ֆեսյբուքյան էջին հետեւելիս՝ պարզ է դառնում, որ սիթքոմի նոր հերոսուհիներից մեկը հենց Ֆելոյի կերպարի շուրջ է գործելու: Հետաքրքրվելով, թե ի՞նչ հարաբերություններ է ունենալու Ֆելիքսը լուսանկարների գեղեցկոհու հետ, Գոռ Հակոբյանը փակագծերը շատ չբացելով՝ նշեց.

«Նոր հերոսուհիներից մեկը՝ Լիլիթը, Ֆելիքսի համակուրսեցին է: Նրանք միասին բիզնես են հիմնում ու հետևաբար նրանց մեջ զարգանում է նաև այլ հարաբերություն»:

Հարցին՝ դերասանը ֆիլմերում նկարահանվելու ծրագրեր չունի արդյոք, պատասխանեց.

«Ֆիլմերում նկարահանվելու առաջարկ մի քանի անգամ ստացել եմ, բայց չի ստացվել խաղալ որևէ ֆիլմում. կամ մենք չենք հավանել սցենարը, կամ էլ առաջարկողը չի հարմարվել մեզ»:

Իսկ վերջում անդրադառնալով երաժշտական գործունեությանն ու խոսելով վերջերս թողարկված իր «Նա է» տեսահոլովակից, երգիչ-դերասանը ընդգծեց.

«Ես ուզում եմ, որ իմ լսարանը տարբերի երգիչ Գոռին և դերասան Գոռին: Սիթքոմում ես այլ եմ, երգում՝ այլ, կյանքում՝ այլ: Անշուշտ՝ մտավախություն ունեինք, որ դերասան Գոռից հետո որպես երգիչ հանդես գալը կարող է չընդունվել լսարանի կողմից, բայց դիտումները, տարատեսակ լավ մեկնաբանություններն ու լայքերը ապացուցեցին, որ երգը ընդունվեց: Եղան նաև բացասական մեկնաբանություններ, որոնց ես նորմալ եմ վերաբերվում: Յուրաքանչյուր մարդու համար էլ դժվար է «մարսել» գլոբալ փոփոխությունները: Հաջորդ երգը, որը պատրաստում ենք հայտնի գործիքավորող Լազարոյի հետ, դարձյալ իմ հեղինակածն է և հանդիսատեսի դատին կհանձնվի դեկտեմբեր ամսին»:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...