Մենք ուզում ենք ապացուցել մարդկանց, որ միասնական լինելով կարող ենք փոխել գոնե մեկ երեխայի ճակատագիր. Լիլիթ Մուրադյան

Հանրային հեռուստաընկերությունը մեկնարկել է БԵթե բոլորըЮ նոր սոցիալական նախագիծ, որի հեղինակներն են Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը:
 
«Մոտավորապես 1.5 տարի առաջ իմ ու Վահեի մոտ ծագեց այս նախագծի գաղափարը, սակայն սկզբում չէինք կողմնորոշվում, թե հասարկության որ շերտին նախագիծը միտված կլինի օգնելու, իսկ երկար ծանր ու թեթեւ անելուց հետո կանգ առանք հենց այս գաղափարի վրա, ըստ որի նախագիծը կծառայի հիվանդ երեխաներին օգնելու նպատակին»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթն ու ընդգծեց՝ իրենց գլխավոր նպատակն է փոխել հասարակության վերաբերմունքը հիվանդ երեխաների նկատմամբ.
 
«Ցավոք, մեր շրջապատում իսկապես շատ են այն երեխաները, ովքեր ապրում են մեր իրականության հակառակ կողմում, նրանցով ոչ մեկ չի հետաքրքրում, ոչ մեկ հայացք չի գցում նրանց ճակատագրերին, ուստի մեր հիմնական նպատակը հենց ուշադրություն շեղելն էր, մարդկանց սթափեցնելն ու հորդորելը, որ մի պահ կտրվեն իրենց առօրյայից ու  տեսնեն, թե ինչ է կատարվում մեր կողքին ապրող ու մեր կարիքը ունեցող երեխաների կյանքում: Մենք ուզում ենք ապացուցել մարդկանց, որ միասնական լինելով, կարող ենք փոխել գոնե մեկ երեխայի ճակատագիր: Ցավում եմ, բայց մեր հասարակությունը նման երեխաներին ընդունելու հարցում դեռ շատ տեղ ունի փոխվելու, կրթվելու, ըմբռնելու ու պատրաստակամություն ունենալու պաշտպանել այդ երեխաներին, ովքեր մեղավոր չեն այդ կարգավիճակում լինելու համար: Մարդկանց մի խումբ կա, ովքեր պիտակավորում են նման փոքրիկներին, բակում իրենց երեխաներին թույլ չեն տալիս խաղալ խնդիրներ ունեցող երեխաների հետ, ինչն ըստ իս, ուղղակի սարսափելի է: Պետք է ընդգծեմ՝ մենք ցուցադրելով հիվանդ երեխաների, չենք ուզում խղճահարություն արթնացնել նրանց նկատմամբ, չենք ուզում, որ մարդիկ նայեն մեր հաղորդումը, խղճան, տխրեն եւ վերցնեն հեռակառավարման վահանակն ու փոխեն հեռուստաալիքը, մենք ուզում ենք որպեսզի մարդիկ սիրեն այդ երեխաներին ու ցանկանան հոգալ նրանց մասին.,- հավելեց հաղորդավարուհին:
 
Հարցին, թե «Եթե բոլորը» նախագծին ինչպե՞ս կարող են դիմել խնդիրներ ունեցող երեխաների ծնողները, Լիլիթ Մուրադյանը հստակեցրեց.
 
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ շատերը կցանկանան դառնալ մեր նախագծի հերոսները ու ինքներս էլ մեծ հույս ունենք, որ նախագիծը երկար կյանք կունենա ու կհաջողվի շատերին ներառել, սակայն կստեմ, եթե ասեմ, որ մենք բոլորին կկարողանանք օգնել, դա գրեթե անհնար կլինի: Մեր հերոսներին ընտրում ենք ըստ հրատապության, օրինակ մեր առաջին թողարկման հերոսուհուն՝ Մարիին, մայրը միայնակ է մեծացնում այն դեպքում, երբ երեխան չորս վերջույթների անշարժության խնդիր ունի: Այնուամենայնիվ, խնդիրներ ունեցող երեխաների ծնողները կամ հարազատները կարող են գրել մեզ՝ վստահ լինելով, որ կպատասխանենք նրանց բոլոր նամակներին»:
 
«Եթե բոլորը. նախագծի շրջանակում կազմակերպվում է նաեւ դրամահավաք՝ sms հաղորդագրությունների տեսքով, որը տեւում է շուրջ մեկ շաբաթ: Հաղորդագրության արժեքը 500 դրամ է, մեկ հեռախոսից կարելի է անսահմանափակ քանակությամբ հաղորդագրություն ուղարկել.
«Եթե մարդիկ մեր հոլովակների դիտումների քանակին համապատասխան ու նույն ակտիվությամբ նաեւ  նամակներ ուղարկեն, ուրեմն վստահաբար մենք կարող ենք մեծ օգնություն ցույց տալ նախագծի հերոսներին: Պետք է հիշել՝ միայն նայելն ու տխրելը բավարար չէ, եթե մարդկանցից այդ 500 դրամը օրվա հացը չի տանի, ուրեմն թող ուղարկեն այդ հաղորդագրությունները»,- ընդգծեց նա:
 
Մեր հարցին, թե առավոտյան հաղորդումից հետո դժվար չէ՞ր կտրուկ անցում կատարել սոցիալական նման նախագծի, հաղորդավարուհին պատասխանեց.
 
«Տարիներ շարունակ մեզ շատ հաճելի է եղել արթնանալ ու մեր հեռուստադիտողին բարի լույս ասել, սակայն այս նախագիծը հենց այն նպատակն էր, ինչն ունեի, երբ  յոթ տարի առաջ մուտք գործեցի հեռուստատեսություն: Ես գիտեի, թե ինչ եմ ուզում ու դանդաղ քայլերով հասա դրան: Այսօր, երբ մեր ընտանիքը համալրված է, ավելի քան երբեւէ մենք հասկացանք, որ ժամանակն էր նման կարեւոր գործով զբաղվել: Ես ու Վահեն ընտանիք ենք ու հաղորդման հիմքում ընկած է նաեւ այս գաղափարը՝ ընտանիքը փորձում է ձեռք մեկնել մեկ այլ՝ շատ լուրջ խնդիրներ ունեցող ընտանիքի.:
Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...