Latest 10 episodes

Անի Դաշյանը՝ հիվանդանոցում հայտնվելու պատճառների մասին

Հաղորդավարուհի Անի Դաշյանն, ով ամուսնությունից հետո մշտական բնակությամբ տեղափոխվել է Մոսկվա եւ բոլորովին վերջերս է մայր դարձել, այս օրերին գտնվում է հիվանդանոցում: Նրա վատառաողջ լինելու մասին տեղեկանում ենք Անիի Instagram-ի էջից, որտեղ հիվանդանոցում արված լուսանկարներ է հրապարակել:

Life.panorama.am-ը կապ է հաստատել Անի Դաշյանի հետ՝ տեղեկանալու համար, թե ինչպես է նրա առողջական վիճակը.

«Հղիության ընթացքում լեղապարկումս քարեր առաջացան, պարբերաբար ցավեր էի ունենում ու հիմա ստիպված եղա վիրահատվել. Ընդամենը երկու օր առաջ է տեղի ունեցել վիրահատությունը, բայց Փառք Աստծո, ինձ արդեն լավ եմ զգում»,- մեզ հետ զրույցում նշեց Անին՝ տեղեկացնելով, որ դեռ հիվանդանոցում է գտնվում:

Հարիցն, թե ո՞վ է խնամում փոքրիկին ու ինչպես է որդին հաղթահարում մայրիկի բացակայությունը, Անին պատասխանեց.

«Փոքրիկիս մայրս է խնամում, երբ որոշում կայացվեց, որ պետք է վիրահատվեմ, մեր տատիկն անմիջապես եկավ Մոսկվա, որպեսզի փոքրիկիս խնամի: Առաջին անգամ, երբ այս խնդրի պատճառով հայտնվեցի հիվանդանոցում, տղայիս ջերմությունն էր բարձրացել ու մեր մանկաբույժն ասաց՝ մեծ հավանականություն կա, որ մայրիկի կարոտից է հիվանդացել: Ինքս էլ շատ եմ կարոտում որդուս, բայց նաեւ շատ հանգիստ եմ, գիտեմ, որ մայրս լավագույնս կխնամի նրան: Ինչ արած՝ կյանքում ամեն բան էլ պատահում է, փորձություն է, որ պետք է հաղթահարել»:

Ի դեպ, հիվանդանոցում գտնվելով անգամ՝ ժպտադեմ հաղորդավարուհին չմոռացավ նաեւ շնորհավորել ՀՀ Անկախության 25-ամյակը.

«Մեր 25-ամյա անկախությունը անչափ թանկ է մեզ համար ու ի սրտե ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ կարեւոր տոնի կապակցությամբ՝ մաղթելով, որ Մայր Հայաստանի երկինքը միշտ կապույտ ու խաղաղ լինի, որ մարդիկ ըստ արժանվույն գնահատվեն եւ որ արտերկրում բնակվող բոլոր հայերը մի օր առանց մտածելու վերադառնան հայրենիք՝ որոշմամբ, որ այդուհետ ապրելու են Հայաստանում»:

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: