Քիմ Քարդաշյանը ցանկանում է շարունակել ուսումը

Քիմ Քարդաշյանը երազում է սովորել և պատրաստվում է իրականացնել այդ մտադրությունը, երբ ազատ ժամանակ ունենա: Wonderland magazine-ին տված հարցազրույցում նա պատմել է իր ծրագրերի մասին:

«Ես շատ եմ ուզում իրավաբանական ֆակուլտետ գնալ: Շատ եմ սիրում հեռուստացույցով սպանությունների հետաքննության մասին շոուներ դիտել: Ես կուզենայի դատական քննիչ դառնալ և նորմալ կյանքով ապրել: Երեխա ժամանակ ես հետաքրքրությամբ հետևում էի հորս աշխատանքին»,- ասել է հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի դուստրը:

Հոր հետքերով գնալու և իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու համար Քիմը պետք է նախ հաղթահարի դրա համար անհրաժեշտ աստիճանը քոլեջում. նրա կրթությունը սահմանափակվել է Լոս Անջելեսում աղջիկների համար հռոմեա-կաթոլիկ դպրոցում սովորելով:

Քիմը հավելել է, որ հույս ունի իր երեխաների մեջ գիտելիքների նկատմամբ նույնպիսի ձգտում տեսնել:

«Ես պատրաստվում եմ պահանջկոտ մայր լինել: Հնարավոր է՝ իմ երեխաներից մեկը ցանկանա քննիչ դառնալ»,- ասել է Քիմը:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
  • Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. առաջարկը չի մերժվել
Comments

Name: