Latest 10 episodes

«Դոմինո»-ի ռեժիսորը՝ սիթքոմից դուրս մնացած դերասանների և 3-րդ եթերաշրջանի մասին

«Դոմինո»-ի ստեղծագործական ու դերասանական կազմն այս օրերին գերզբաղված է. նկարահանվում է սիթքոմի 3-րդ եթերաշրջանը, որը խոստանում է նոր լիցքեր, անսպասելի փոփոխություններ ու նոր դերասաններ:

Life.panorama.am-ի հետ զրույցում ռեժիսոր Հարություն Խալաֆյանը պատմել է սիրված սիթքոմի 3-րդ եթերաշրջանի մանրամասների մասին.

«Մենք եթերում կլինեն հոկտեմբերի 11-ից ու կվերադառնանք շրջադարձային փոփոխություններով եւ անսպասելի զարգացումներով, այնպես որ, «Դոմինո»-ի երկրպագուները կարող են անակնկալների սպասել: Մեր հերոսները՝ Միկան, Նորիկն ու Գարիկը նոր իրավիճակներում են հայտնվում, նրանք այլեւս չեն ենթարկվում իրենց տնօրեններին, քանի որ ունեն սեփական բիզնես, սակայն դա որեւէ կերպ չի պակասեցնի տղաների խնդիրները: Էլ չասեմ, որ հերոսների անձնական կյանքում եւս լուրջ փոփոխություններ են լինելու»,- նշեց ռեժիսորն ու հավելեց, որ սիթքոմն ունենալու է նոր տաղավարներ, ինչը նշանակում է, որ 3-րդ եթերաշրջանը բավականին տարբերվող է լինելու նախորդներից:

Խոսելով դերասանական կազմի փոփոխություններից, Հարություն Խալաֆյանը նկատեց, որ արդեն սիրված հերոսներից մի քանիսն այլեւս չեն նկարահանվի սիթքոմում, փոխարենը նոր դերասանուհիներ կներկայանան, որոնք իրենց հետ սյուժետային նոր գծեր կբերեն.

«Մեր նոր եթերաշրջանում ավարտվում են տնօրենների՝ Արա Կարագյանի, Ելենա Վարդանյանի, Սաթենիկ Օհանյանի կերպարային գծերը, նրանք այլեւս չեն նկարահանվի, սակայն պետք է շեշտեմ, որ մեր համագործակցությունը իսկապես կայացավ ու սիթքոմից նրանց դուրս մնալը բացառապես սցենարի հետ էր կապված, մարդկային գործոն չկար ու մենք շարունակում ենք լավ գործընկերներ մնալ: Մեզ մոտ իր շատ կոլորիտային կերպարը կշարունակի կերտել Սոնա Շահգելդյանը: Ինչ վերաբերվում է նոր դերասանական կազմին, արդեն հայտնի է, որ վերջերս մայր դարձած Արփինե Իսրայելյանը մեր նոր հերոսուհիներից է, իսկ մյուս դերասանուհու անունը դեռեւս չեմ նշի, որպեսզի անակնկալ լինի: Նշեմ նաեւ, որ նախորդ եթերաշրջանների նման՝ այս անգամ էլ պարբերաբար հյուր-դերասաններ կունենանք, ովքեր ընդամենը 1-2 սերիայում կնկարահանվեն ու մեր հերոսների կյանքում տարբեր իրավիճակներ կստեղծեն: Նման նախագծերում դինամիկան ու հետաքրքրությունը պահպանելու համար նորություններ են պետք, այլապես հեռուստադիտողը կձանձրանա»,- ընդգծեց ռեժիսորն ու հավելեց, որ ամեն բան կախված է սցենարիստներից ու շատ հնարավոր է, որ նախկին դերասանները հետագայում կրկին նկարահանվեն սիթքոմում:

«Մենք այս շրջանում ամեն բան անում ենք, որպեսզի էլ ավելի հետաքրքիր լինենք մեր հեռուստադիտողին, այնպես որ, փակագծեր չբացելով՝ կասեմ բարի դիտում մեր շատ սիրելի հերոռուստադիտողներին»,- զրույցն ավարտեց Հարություն Խալաֆյանը:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: