Latest 10 episodes

Ինձ համար լավ ու սրտացավ աշխատանքի գրավականը առաջին հերթին լավ մարդիկ են, այն թիմը, որի հետ աշխատում եմ. Լուսին Վարդանյան


Դերասանուհի Լուսին Վարդանյանը հեռուստադաշտում իր առաջին քայլերն արել է Հանրայաին հեռուստատեսությունում, երբ 2009-ին նկարահնվեց «Հանուն սիրո» սերիալում ու այդպիսով ճանաչվեց եւ սիրվեց հեռուստադիտողի կողմից: Այսօր Լուսինի քայլերը կրկին հարազատ հեռուստաընկերություն են տարել. Նա նկարահանվում է «Կյանքը շարունակվում է» նոր հաղորդաշարում, որն իր բնույթով սոցիալ-հոգեբանական նախագիծ է:

«Նախ փոքրիկ գաղտնիք բացելով՝ պիտի ասեմ, որ այս նախագծում ինձ հրավիրել են՝ նկատելով «Գուշակիր մեղեդին» երաժշտական հաղորդման ժամանակ, որին ամիսներ առաջ մասնակցեցի ու հաղթեցի: Այսինքն, բացի իմ աշխատանքները, այդ երաժշտական հաղորդումն է պատճառ հանդիսացել, որպեսզի այս նախագծում նկարահանվելու հրավերք ստանամ: Իսկ առաջարկը ստացա «Կյանքը շարունակվում է» հաղորդաշարի տնօրենից եւ ռեժիսորից ու պայմաններին, հատկապես դերասանական կազմին ծանոթանալուց հետո սիրով համաձայնեցի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Լուսինն ու ընդգծեց.

«Ինձ համար լավ ու սրտացավ աշխատանքի գրավականը առաջին հերթին լավ մարդիկ են, այն թիմը, որի հետ աշխատում եմ: Վստահ կարող եմ ասել, որ բոլորն էլ հրաշալի անհատներ են, պրոֆեսիոնալ, ամեն մեկն իր գործի մասնագետն է ու շատ պունկտուալ, ինչը կատարյալ աշխատանքի 40%-ն է կազմում: Ուրախ եմ, որ կրկին իմ սիրելի Հանրային Հ/Ը-ում եմ աշխատում»:

Նշենք, որ «Կյանքը շարունակվում է» հաղորդաշարը, որը եթերում է սեպտեմբերի 12-ից, դաստիարակչական բնույթ է կրում, ավելին՝ Լուսինի խոսքով սցենարի հեղինակի հետ համատեղ սցենարական զարգացումների վրա աշխատում է հոգեբանը.

«Ինձ շատ է ոգեւորել այն միտքը, որ այս նախագիծը դաստիարակչական բնույթ է կրում իր մեջ, այն շատ ուսուցողական է, իսկ նման նախագիծ իրականացնելու համար մեծ աշխատանք է տարվում. Սցենարի վրա աշխատում է ոչ միայն սցենարի հեղինակը, այլեւ հոգեբանը, վերջինս յուրաքանչյուր սյուժե հոգեբանական վերլուծության է ենթարկում, անգամ դիալոգներն է նա գրում, ինչը էլ ավելի հետաքրքիր է դարձնում նախագիծը: Ուրախ կլինեմ, որ այս հաղորդաշարը երկար կյանք ունենա ու նման գործեր շատ լինեն»,- նշեց նա:

Խոսելով դերասանական անձնակազմից, Լուսին Վարդանյանը ընդգծեց.

«Առաջարկը ընդունելուս հարցում մեծ դեր է ունեցել նաեւ դերաանական կազմը. Բոլորը կիրթ, պրոֆեսիոնալ դերասաններ են, որոնց հետ աշխատելը ուղղակի հաճույք է ինձ համար. Ռոբերտ Հակոբյան, Ջուլիա Ստեփանյան, Արթուր Մանուկյան, Գեւորգ Չուլյան, Արմեն Սարգսյան՝ անուններ, որոնք հայտնի են հանդիսատեսին որպես պրոֆեսիոնալ դերասաններ»:

Ի դեպ՝ մեզ հետ զրույցի վերջում Լուսին Վարդանյանը նշեց, որ մոտ ապագայում հեռուստադիտողը իրեն մեկ այլ հեռուստասերիալում եւս կտեսնի, սակայն դեռեւս չբացեց փակագծերը, դրա թույլտվությունը չունենալու պատճառով:

Today's most read news !
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Գյումրիում հորաքրոջ տնից 6 միլիոն դրամի զարդեր գողացած 45-ամյա տղամարդը ինսուլտից մահացել է
Comments

Name: