Կարծում եմ՝ հեռուստադիտողին չեմ հոգնեցնի. Շուտով կմեկնարկի Մկրտիչ Արզումանյանի մասնկացությամբ նոր՝ «Ռեստարտ 2020» սիթքոմը

Հոկտեմբերին «ATV»-ի նոր եթերաշրջանում կմեկնարկի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնկացությամբ նոր՝ «Ռեստարտ 2020» սիթքոմը

Նոր նախագծի ու առաջիկա անելիքների մասին Life.panorama.am-ը խոսել է Մկրտիչ Արզումանյանի հետ:

Մկրտիչ, հեռուստասեր հասարակությունը կարոտել էր Ձեզ հետ «ամենօրյա հանդիպումներն» ու շատերի համար սպասված անակնկալ էր «Ռեստարտ 2020»-ը:Կխնդրեմ պատմել առաջարկի ու այն ընդունելու Ձեր պատճառների մասին:

- Երբ ստացա նախագծի  առաջարկը, գաղափարը հետաքրքրեց: Փորձեցի պատկերացնել ինձ այդ դերում: Կերպարը գրավիչ էր, պատասխանատու դեր և դերասանի համար մեծ փորձ:

Նարեկ Մարգարյանի ու Սերգեյ Սարգսյանի աշխատանքներին հեռուստադիտողը ծանոթ է, ինչպե՞ս է կայանում նրանց հետ շփումն ու սցենարի հետ կապված հարցերում մի՞շտ եք համաձայնության գալիս:

- Նորմալ չէ, երբ ամեն ինչի հետ համաձայնում ես: Ստեղծագործական աշխատանքում անընդհատ լինում են վեճեր, անհամաձայնություններ, հենց այդ քննարկումների ժամանակ էլ ստացվում են լավագույն լուծումները: Սցենարային վեճեր եղել են և՛ մինչև նկարահնումները, և՛ նկարահանումների ընթացքում: Շատ բաներ սցենարիստները կարող են չպատկերացնել, ինչպես այն կլինի արդեն խաղի մեջ: Հետևաբար ընթացքում կարող ենք սցենարից մի փոքր շեղվել, իմպրովիզներ լինել, որոշ բաներ կարող են դուրս մնալ, հենց դա էլ ստեղծագործական գործընթացն է:

Հեռուստատեսային անոնսից արդեն հայտնի է, որ «Ռեստարտ 2020»-ի միակ հերոսը դուք եք լինելու, իսկ դերասանի համար բավականին դժվար է միայնակ լսարան պահել, լինի դա ֆիլմում, սիթքոմում, թե բեմում: Այս առումով վախեր չկա՞ն:

- Միայնակ խաղալու փորձ ունեցել եմ, Մոսկվայում մասնակցել եմ մեկ նախագծի, որտեղ նկարահանումների ժամանակ գրեթե 80 %-ը միայնակ էի: Կարծում եմ՝ հեռուստադիտողին չեմ հոգնեցնի:

Մկրտիչ, դուք այն դերասաններից եք, ով ինչպիսի նախագծում էլ հանդես գա, միեւնույն է,սիրվում է ու համապատասխանաբար՝ սիրվում է յուրաքանչյուր ֆիլմ կամ նախագիծ, երբՁեզ են տեսնում դրանում: Այս պարագայում դերասանը մի կողմից հանգիստ շունչ էքաշում, մյուս կողմից պայքարում է՝ ձեռք բերած անունն ու վաստակը պահպանելուհամար: Նշածս երկու կողմերը ինչպե՞ս են արտահայտվում Ձեր մեջ:

-  Անշուշտ, երկրորդ տարբերակը. պայքարում եմ ձեռք բերած անունն ու վաստակը պահպանելու համար: Քիչ մարդ եմ ճանաչում, որ առաջնորդվում են միայն սիրված լինելով: Պետք է անընդհատ աշխատել, կատարելագործել գիտելիքները, հմտությունները և ամեն անգամ ներկայանալ նորովի:  Ինչքան մեծանում ես,  այնքան ավելի շատ պետք է աշխատես ինքդ քեզ վրա, ամեն ասված բառ,  մկանի շարժում պետք է ունենա իր բացատրություն: Երբեմն պետք է հրաժարվել որոշ դերերից, երբ զգում ես, որ պատրաստ չես: Այդ ժամանակը սեփական անձի կատարելագորման վրա օգտագործելու համար:

Հետաքրքիր է՝ բացի նոր նախագծից առաջիկայում ի՞նչ այլ ծրագրեր ունեք: Վերջինտարիներին հաճախ եք ֆիլմերում նկարահանվում, այս ընթացքում կա՞ն նոր ֆիլմերիպլաններ:

- Կա երկու ֆիլմ, որոնք դեռևս արտադրության մեջ են, մոտ ապագայում կլինեն  էկրաններին: Մեկում խաղացել եմ կարճ դեր, շատ անսպասելի: Այդ դերն ինձ համար մեծ դպրոց էր, երբ ֆիլմը հայտնվի էկրաններին՝ արդեն պարզ կլինի ինչի մասին եմ խոսում:

Ֆիլմերի թեման շարունակելով՝ չեմ կարող չհիշել մեր հարցազրույցներից մեկը, երբնշեցիք, որ կցանկանաք հումորային ժանրից դուրս ֆիլմում նկարահանվել: Նմանծրագրեր դեռեւս չկա՞ն:

- Արդեն նկարահանվել եմ նման ֆիլմում, մասնակցել եմ նկարահնումների, որտեղ  հումորային կերպարով չեմ: Խաղացել եմ դրամատիկ հերոս, գործընկերներիս պնդմամբ՝ ստացվել է: Չեմ կարող նշել՝ ինչ ֆիլմ է, այն դեռ արտադրության մեջ է:

Գիտեմ, որ «Պլյուս-Մինուս» ներկայացումը առաջիկայում շարունակելու եք խաղալ, իսկարտերկրի հանդիսատեսին չե՞ք պատրաստվում այն ներկայացնել:

- Առաջիկայում «Պլյուս-Մինուս» ներկայացման աշնանային խաղաշրջանն է, ներկայացումներ ունենք սեպտեմբերի՝ 27-ին, 28-ին և 29-ին:  Հաջորդ տարի կմեկնենք հյուրախաղերի, առաջինը հավանաբար ԱՄՆ-ում:

Մկրտիչ, Ձեզ սիրող հանդիսատեսի ու հեռուստադիտողի միջեւ ի՞նչ տարբերություններ կան. Նրանք նույն լսարանն են, թե, այնուամենայնիվ, տարբերվում են:

- Հանդիսատեսը և հեռուստադիտողը նույնն են, պարզապես պետք է ճիշտ ներկայանալ բոլորին: Միշտ հետաքրքիր լինել տարբեր տարիքային լսարանների՝ չհոգնեցնելով ո՛չ հանդիսատեսին, ո՛չ էլ հեռուստադիտողին: 

Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: