Ինձ թվում է՝ ես արդեն լրիվ ուրիշ մարդ եմ ու ինձ ճիշտ է թվում, որովհետև արդեն հայր եմ. Դելո

Ամերիկաբնակ դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի համար սեպտեմբերի 23-ը այսուհետ տոնական ամսաթիվ է. երեկ սիրված հումորիստը հայր է դարձել:

«Սա անբացատրելի զգացողություն է, չեմ կարող նկարագրել, թե ինչ է կատարվում ինձ հետ, շոկի մեջ էի, երբ ծնվեց տղաս ու մինչեւ հիմա էլ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում հուզված նշեց երջանիկ հայրիկը:

Հարցին, թե ներքին որակական փոփոխություն զգո՞ւմ է արդյոք նոր՝ ավելի պատասխանատու կյանք տեղափոխվելու հետ կապված, Դելոն պատասխանեց.

«Ինձ թվում է՝ ես արդեն լրիվ ուրիշ մարդ եմ ու ինձ ճիշտ է թվում, որովհետեւ արդեն հայր եմ»:

Ի դեպ՝ Վահագն Ստեփանյանի խոսքով՝ որդին եւ իրեն, եւ կնոջը նմանություններ ունի, նաեւ վստահեցրեց՝ փոքրիկն ու մայրիկն իրենց շատ լավ են զգում:

Գեղեցիկ զույգը նորածին որդուն Նարեկ-Քրիստո են անվանել: Անդրադառնալով անվան ընտրությանը՝ նորաթուխ հայրիկը պատասխանեց.

«Կինս շատ էր ուզում, որ մեր տղային Նարեկ անվանենք, իսկ ես ցանկանում էի տղայիս Քրիստո անունը տալ, որը նշանակում է քրիստոնյա, այդպիսով մտածեցինք ու հասկացանք, որ կարող ենք մեր փոքրիկին երկու անուն տալ, հատկապես, որ շատ համահունչ են այս երկու անունները»:

Իսկ վերջում հետաքրքրվելով, թե Դելոն արդյոք չի՞ պատրաստվում կնոջ համար անակնկալ պատրաստել, երբ որդու հետ վերադառնան տուն, նկատեց.

«Հիմա ինձ համար այնպիսի անակնկալ է եղել, որ անգամ չգիտեմ՝ ինչ անեմ տեղը լրացնելու համար»:

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: