Latest 10 episodes

Երգչուհի Ռիփին վթարի է ենթարկվել

Երգչուհի Ռիփին, ով վերջին շրջանում նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «Դոմինո» նախագծում, այսօր ավտովթարի է ենթարկվել:Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ մեքենան մեծ վնասներ է կրել, սակայն իր հետ ամեն ինչ կարգին է.

«Էրեբունի թանգարան տանող ճանապարհին այսօր մեծ ավտովթարի մասնակից դարձա, սակայն  ոչ իմ մեղավորությամբ. Դեղին լույսի ժամանակ իմ մեքենայի հետևից եկող ավտոբուսի վարորդին թվաց, թե ես արագ կվարեմ ու կանցնեմ, և ինքն էլ մեծ արագությամբ վարելով՝ չկարողացավ արգելակել և ուժեղ հարվածեց մեքենայիս: Ինքս շատ կարգապահ վարորդ եմ, ու չնայած արագության սիրահար եմ, սակայն քաղաքում միշտ հետևում եմ կանոններին, արագ չեմ վարում ու պարտադիր կապում եմ ամրագոտին: Թերևս, հենց ամրագոտիս ու մեքենաս ինձ փրկեցին, քանի որ վարածս «Wolksvagen» մակնիշի մեքենան բավականին ամուր է»- նշեց Ռիփփին՝ հավելելով, որ ավտոբուսի վարորդն ընդունել է իր մեղքն ու կհատուցի ծախսերը:

«Ընդհանրապես չեմ վախեցել, ուղղակի մի փոքր այդ պահին զայրացա: Փառք Աստծո, չունենք նաև վնասվածքներ, ուղղակի հարվածից շատ թեթև  ձեռքս է ցավում: Ինչ-որ իմաստով անգամ թեթևացած եմ, որ տեղի ունեցավ այս դեպքը, քանի որ վաղուց էի ուզում ինձ համար նոր մեքենա գնել ու սա շատ հարմար առիթ է»,-հավելեց Ռիփին:

Today's most read news !
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Ռուսաստանը, Իրանը և Պարսից ծոցի երկրները. Sabr, Քուվեյթ
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
Comments