Ինչպե՞ս նորաձեւ լինել այս աշնանը. Խորհուրդներ՝ Ֆաինա Հարությունյանից


Ամեն սեզոնի սկզբին հատկապես երիտասարդներին մի բան է հետաքրքրում՝ ինչպե՞ս քայլել տվյալ սեզոնի նորաձեւության հետքերով, ինչպե՞ս ճիշտ համադրել ունեցած հագուստն ու ի՞նչ գույներով եւ ձեւվածքներով համալրել  զգեստապահարանները:

Աշունն արդեն իր լիիրավ իրավունքների մեջ է, իսկ սա նշանակում է, որ ժամանակն է ձեռք բերել սեզոնի թրենդային հագուստեղեն ու աքսեսուարներ: Գրագետ ու նորաձեւ հագնվելու իր խորհուրդներով Life.panorama.am-ի միջոցով կիսվել է դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

«Թրենդի մեջ է այսպես կոչված «оверсайз» հագուստը՝ A եւ X ձեւվածքներով, ինչպես նաեւ՝ անատոմիական կտրվածքներով հագուստները: Աշնանը եւ ձմռանը նորաոճ են հակիրճ կամ կտրուկ ոճը՝ վառ դետալներով, ինչպես եւ «бохо шик» ոճը՝ բազմաստիճան կտրվածքներով, որոնք միավորում են կիսաշրջազգեստը եւ տաբատը: Ակտուալ են ասիմետրիկ վերնազգեստները՝ պատռված, անհավասար պարանոցի լայն բացվածքով (лодочка), այս շարքում նորաձեւ են նուրբ եւ թեթեւ գործվածքներից տարբերակենրը, որը ստեղծում է թռչող ուրվագիծ, բացի այդ՝ վերնազգեստները կարող են իրենց մեջ պարունակել պատմական էլեմենտներ: Նորաձև են բաց ուսերը»,- ակտուալ ձեւվածքների մասին խոսելիս՝ նշեց դիզայները:

Անդրադառնալով աշնան գունային նորաձեւությանը՝ Ֆաինան ընդգծեց.:

«Ինչ վերաբերում է այս սեզոնի գունային երանգներին, նշեմ, որ նորաձեւ են վառ նեոնային գույները (կանաչ, կարմիր, նարնջագույն, կապույտ, фуксия-մանուշակագույն), որոնք իրենց շարունակությունը կունենան նաև գարուն-ամառ 2017-ին: Դասական գույները, բնականաբար, չեն կորցրել իրենց արդիականությունը. Սեւն ու սպիտակ միշտ են նորաձեւ, բացի այդ՝ կարելի է օգտագործել մուգ շագանակագույնը եւ ազնվական մոխրագույնը: Ակտուալ են նաեւ սադրիչ-կտրուկ համակցությունները, երբ, օրինակ, պայծառ կորալ շարֆը համադրվում է շագանակագույն վերարկուով. այս դեպքում կերպարը բավականին համարձակ է: Ի դեպ, այս սեզոնին աղջկան, իսկապես, կարելի է անվանել նորաձեւ, եթե նրա զգեստապահարանում կա առնվազն երկու երանգ»:

Ինչ վերաբերում է կտորի նախշերին, Ֆաինա Հարությունյանի խոսքով՝ 2017-ին նախապատվությունը տրվում է կենդանական պրինտներին, ընդ որում որքան խոշոր լինի այն, այնքան լավ: Ողջունելի է մանր ծաղկային նախշը՝ նուրբ թիթեռներով, ինչպես նաեւ՝ դասական շոտլանդական վանդակավոր նախշը: Նորաձեւության մեջ են նաեւ պլիսե, թավշե, լյուրեքս կտորները, նաեւ՝ հուլունքները եւ փայլփլուն հավելումները, սակայն այստեղ դիզայները հորդորում է՝ գլխավորը չափը չանցնելն է:

Խոսելով պայուսակների նորաձեւ տարբերակների մասին՝ Ֆաինան նշեց.

«Այս աշնանը նորաձեւ են պարկ-պայուսակները, արկղ-պայուսակները, կրկնակի պայուսակները, մորթե պայուսակները, գոտիով ամրակցված տարբերակները, դե, իհարկե, նաև ուսապարկերը»:

Անդրադառնալով աքսեսուարներին, մեր զրուցակիցը հավելեց.

«Աքսեսուարները միշտ օգնում են, որպեսզի հագուկապը ավելի հետաքրքիր լինի. նորաձեւության մեջ են մարգարիտը, բնական քարերը, նաեւ՝ մազակալները, բոլոր մատներին մատանիները, իսկ ականջօղ, հակառակը, պետք է կրել մեկ հատ, սակայն խոշոր»:

Ի դեպ՝ Ֆաինա Հարությունյանը աշնանային մռայլ եղանակին դիմակայելու եւ մշտապես բարձր տրմաադրություն ունենալու համար ժպիտով առաջարկեց իր »դեղատոմսը».

«Որպեսզի աշնան մռայլ եղանակին տրամադրությունն անկում չապրի, խորհուրդ կտամ շատ գնումներ կատարել. շոպինգաթերապիան միշտ փրկում է ցանկացած եղանակին»:

Ամփոփելով մեր զրույցը՝ դիզայները խորհուրդ տվեց.

«Մի՛ վազեք նորաձեւության հետեւից, փնտրեք ձեր սեփական ոճը եւ կլինեք ինքներդ ձեզ հետ ներդաշնակ: Հագեք այն, ինչ ընդգծում է ձեր առավելությունը եւ թաքցնում՝ թերությունները: Ցանկացած սեզոնին գտեք ձերը»:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...