Ասելիքս ուղղված է Ավետին կոչման ներկայացնողներին. Հրաչ Քեշիշյանը զայրացած է

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Ես դեմ չեմ Ավետին տրված կոչմանը, բայց կարծում եմ կան արտիստներ, ում վաստակին Հանրայինը կարող էր դեռ տարիներ առաջ անդրադառնալ։ Տասը տարի անընդմեջ Հանրային ալիքը բոլոր պետական և նշանակալից տոներին «Մի վախեցիր» ֆիլմն է ցուցադրում։ Այդ ֆիլմը 2006-ին ստեղծվել է անասելի ջանքերով։ Ֆիլմի սցենարիստները Լևոն Գալստյանն ու Գնել Նալբանդյանը այս տարիներին անընդհատ աշխատել են ու ստեղծել են ֆիլներ, հաղորդումներ, ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը ստեղծել է մի գործ, որի վրա սերունդ է հասունացել, մինչ այսօր լսելի են ֆիլմից առաջացած թևավոր խոսքերն ու ֆրազները։ Սրան ասում են բեկումնային ֆիլմ։ Ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Խորեն Լևոնյանը, կարծում եմ այս երկրի տաղանդավորներից ամենացայտունն է, որ չի դադարում աշխատել ու այս տարիներին շատ կարևոր կերպարներ է ստեղծել։ Էս չորս անունները պիտի նշվեին ու պարգևատրվեին։ Ի վերջո, «Երգ երգոցը» մինչ այսօր հանրային ալիքի միակ պարբերական ծրագիրն է, որ բարձր վարկանիշ ունի։ էլի իմ տված անուններից երկուսն այդտեղ են. Խորեն Լևոնյան, Լևոն Գալստյան։ Տասնվեց տարի Խորենը կրկնօրինակում է հայերեն գեղարվեստական ու փաստագրական ֆիլմեր։ Որևէ մեկի աշխատանքը չնսենացնելով՝ ուզում եմ դերասանների մասին խոսել. բարդ եղանակային, տեխնիկական, էմոցիոնալ պայմաններում օրեր շարունակ նկարահանումներ, դերասանն անում է ամեն բան, որ հասնի ցանկալի արդյունքի։ Էլ ինչ պիտի անի Խորենի նման դերասանը, որ վաստակ ունենա... Երևի երգի խոսքեր գրի։ Նորից կրկնեմ, Ավետին շատ են հարգում, ասելիքս ուղղված է կոչման ներկայացնողներին, ում համար օբյեկտիվությունը, երևի սուբյեկտիվության թավշյա վարագույրի ետևում է։

Նայեք ֆիլմերի ցանկը, միգուցե տեսանելի լինի վաստակը։

Նշենք, որ Ավետ Բարսեղյանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման է արժանացել։ Այս մասին տեղեկանում ենք նրա Instagram-ի էջից, որտեղ հաղորդավարը տեղադրել է շնորհագրի լուսանկարը:

«Մեկը կասի շատ էր, մյուսը կասի շուտ էր: Շնորհավոր` կասի երրորդը. «շ»-ով մի բան կասեմ` Շնորհակալ եմ բոլորին, ում Շնորհիվ եմ...»,-գրել է Ավետ Բարսեղյանը։

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments
anna
30 September 2016 05:06
apres hrach. I am proud of you. shat chisht es
+2

Name: