Անաիս Սարդարյանը՝ պատմական բազմասերիանոց ֆիլմի նկարահանումների մասին

Դերասանուհի Անաիս Սարդարյանը «Խոպանի տեսություն» սիթքոմից հետո շուտով հեռուստադիտողին կներկայանա բոլորովին նոր,  մինչ այս չտեսնված կերպարով: Նա այս շրջանում նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության արտադրության պատմական բազմասերիանոց ֆիլմում, որի մեկնարկը կտրվի նոյեմբերին.

«Այս ընթացքում ինձ բախտ վիճակվեց ներգրավվել շատ հետաքրքիր ու ինձ համար նոր ձեւաչափի նախագծում: Ինչպես շատերը գիտեն, «Արմենիա» հեռուստաընկերությունը պատմական բազմասերիանոց ֆիլմ է նկարահանում, որտեղ նաեւ ես մասնակցության առաջարկ ստացա: Ֆիլմի մասին մանրամասներ հայտնելու իրավունքը դեռեւս չունեմ, միայն կարող եմ ասել, որ ռեժիսորն է Հարութ Շատյանը, հավաքվել է գերպրոֆեսիոնալ անձնակազմ, որոնց հետ աշխատելն ուղղակի հաճույք է»,- նշեց Անաիսն ու հավելեց, որ բավականին բարդ նկարահանումների է մասնակցում.

«Քանի որ ֆիլմի ձեւաչփն ինքին նոր է, նմանատիպը չկա Հայաստանում, ուստի նկարահանումների հետ կապված յուրաքանչյուր դետալ եւս նոր է թվում. Սկսած հագուստից, վերջացրած խոսակցական լեզվով, էլ չասեմ նկարահանումները, որոնց մեծ մասն անցկացվում է Գյումրիում, որտեղ եղանակային պայմանները մեղմ ասած բարենպաստ չեն, իսկ մենք ձմեռային տեսարաններ չենք նկարահանում»,- ժպիտով նշեց դերասանուհին:

«Այս բոլոր դժվարություններով հանդերձ՝ անասելի ուրախ եմ, որ նման ֆիլմ է ստեղծվում, չէ որ մենք ունենք բազմադարյա պատմություն ու շատ տեղին է այս բովանդակությամբ ֆիլմ նկարահանելը»,- հավելեց Անաիս Սարդարյանը:

Հետաքրքրվելով, թե դերասանուհու համար սիթքոմից լուրջ, դրամատիկ ֆիլմին անդրադարձը դժվար չէ՞ր արդյոք, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Քանի որ մասնագիտությամբ դերասանուհի եմ, ի վերջո նման անցում պիտի լիներ, չէի կարող ողջ կյանքում կոմիկ դերեր խաղալ: Առաջարկը ստանալուն պես անմիջապես համաձայնել եմ, որովհետեւ թե ձեւաչափն էր գրավիչ, թե կերպարս: Նաեւ շատ գրավիչ էր այն փաստը, որը այս ֆիլմի վրա աշխատում են պատմաբաններ, որպեսզի ամեն բան ճիշտ ու բարձր մակարդակի վրա լինի»:

Պատմական այս ֆիլմում, որի անվանումը դերասանուհին դեռեւս չհայտարարեց, նկարահանվում են ավագ ու երիտասարդ սերնդի տաղանդաշատ դերասանները, այս առումով Անաիսը ընդգծեց.

«Ինձ համար նախ մեծ պատիվ, ապա նաեւ մեծ փորձ է աշխատել ավագ սերնդի հետ: Նրանց հետ խաղալը մեծ դպրոց է, էլ չասեմ խորհուրդները, որ լսում եմ ու սիրով ընդունում: Ավագ ու երիտասարդ սերնդի դերասաններով մի ընտանիք ենք կազմել, որը էլ ավելի հաճելի է դարձնում նկարահանումները»:

Ի դեպ՝ օրերս կայացավ «Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման պրեմիերան, որի տնօրենն Անաիս Սարդարյանն է: Հետաքրքրվելով, թե գո՞հ է իր կատարած աշխատանքից, դերասանուհին նշեց.

«Այո, մենք գոհ ենք մեր աշխատանքից, հաջորդ երկու ներկայացումները կլինեն հոկտեմբերին: Կարծում եմ՝ ինձ հաջողվեց կազմակերպչկան աշխատանքները հավուր պատշաճի իրականացնել, թեեւ ըստ իս՝ դերասանը միայն դերասանությամբ պետք է զբաղվի: Ինչեւէ՝ ինքս մեծ հաճույք եմ ստացել աշխատել տաղանդաշատ դերասանների հետ»:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: