Latest 10 episodes

Փարիզում երկու տղամարդ հրազենով սպառնացել են Քիմ Քարդաշյանին

Ոստիկանական համազգեստով, դիմակավորված երկու տղամարդ հրազենով սպառնացել են Քիմ Քարդաշյանին փարիզյան հյուրանոցում։ Այս մասին Associated Press-ին հայտնել է հեռուստաաստղի ներկայացուցիչը։ Reuters-ի տեղեկություններով՝ հարձակվողները 5-ն են եղել։ Նրանք Քարդաշյանից գողացել են մի քանի միլիոն դոլարի թանկարժեք իրեր:

Նրա խոսքով՝ Քարդաշյանը խորապես ցնցված է, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել։ Դեպքը տեղի է ունեցել համարներից մեկում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ֆոտոմոդելը Փարիզ էր ժամանել մասնակցելու նորաձևության շաբաթին։

Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, միջադեպի ժամանակ Նյու Յորքում ելույթ ունենալիս է եղել։ Իմանալով տեղի ունեցածի մասին՝ նա շտապ լքել է բեմը՝ բացատրելով դա հանկարծակի առաջացած ընտանեկան հանգամանքներով։

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments