Latest 10 episodes

Իրինա Թովմասյանը՝ իր հղիության լուրերի մասին

Լուրեր են պտտվում, թե «Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող Իրինա Թովմասյանն, ով երեք երեխաների մայրիկ է, կրկին պատրաստվում է մայրանալ: Life.panorama.am-ը լուրի իսկությունը պարզելու նպատակով փորձեց անձամբ Իրինայից տեղեկանալ, ով մեզ հետ զրույցում ծիծաղելով նշեց.

«Ոչ, այլեւս երբեք: Պաշտոնապես հայտարարում եմ՝ հղի չեմ ու չեմ էլ պատրաստվում, փոխարենը՝ մեծ սիրով ու գուրգուրանքով մեծացնում եմ իմ երեք հրաշք աղջիկներին: Ողջ օրս նվիրում եմ նրանց, վերջին շրջանում հատկապես զբաղված եմ Մեգգիի հաղորդավարական գործերով, քանի որ նոր էջ է վարում, նաեւ երկու փոքրիկներիս մանկությունն եմ փորձում գունեղ դարձնել, այնպես որ՝ շատ զբաղված բազմազավակ մայրիկ եմ»:

Հետաքրքրվելով, թե Իրինան չի՞ ցանկանում ամուսնուն որդի նվիրել, պատասխանեց.

«Շատ եմ լսել տղա ունեցող մայրիկներից, որ որդի ունենալն ուրիշ հաճույք է, բայց ես մի տեսակ համաձայն չեմ այդ մտքի հետ, գուցե իմ հայրական տանն էլ տղա չի եղել, կամ ինքս չունեմ դրանից է, բայց ես միշտ էլ ասել եմ՝ եթե յոթ երեխա ունենամ, կցանկանամ յոթն էլ աղջիկ լինեն: Ինձ հեշտ է աղջիկ երեխա մեծացնելը, փորձառու եմ, ամեն մանրուքի տիրապետում եմ: Ինչ խոսք, տղա ունենալու դեպքում եւս կսովորեի նրա հետ կապված առանձնահատկությունները, բայց ամեն դեպքում ուրախ եմ, որ երեխաներս աղջիկներ են»:

Today's most read news !
  • Լուսի.«Ես, ամուսինս, Արամ MP3-ն երանի էինք տալիս Էրիկին»
  • Լիկա Սալմանյան.«Երբ ես կրեմ հարսի զգեստ… »
  • Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ նախկինում չհրապարակված ներքնազգետով լուսանկարները
  • Անկեղծ կադրեր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր հոլովակից
  • Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը
  • Ծովինար Մարտիրոսյան.«Ներկաները «կերան» ինձ
  • Քիմ Քարդաշյանն Օբամային հրաժեշտ է տվել նրա հետ համատեղ լուսանկարների հրապարակմամբ
  • Ինչքան մնաց Հովիկ Աբրահամյանի վերադարձին
Comments

Name: