Latest 10 episodes

Սոնայի համերգի մանրամասներն ու հատուկ հյուրերը

Մոտ մեկ տարվա դադարից հետո երգչուհի Սոնան կրկին ելույթ ունեցավ երևանյան ակումբներից մեկում։ BlogNews-ը ներկայացնում է նրա համերգի հետաքրքիր պահերն ու մանրամասները։ Իսկ ամենանսպասելին այն էր, որ հաղորդավար Հրաչ Մուրադյանը խոստովանել է, որ ժամանակին սիրահարված է եղել Սոնային:)

«Շատ հագեցած ծրագրով ենք ներկայանում։ Ես էլ ինձ շատ ոգևորված եմ զգում, քանի որ «Հայաստանի ձայնի» երկու հաղթողները՝ Մաշա Մնջոյանն ու Ռաիսա Ավանեսյանը,  կողքիս են։ Նրանց հետ զուգերգեր կկատարեմ,- ասաց Սոնան ու հավելեց, որ ծրագրում նորությունները շատ չեն,- ակումբում քիչ մարդիկ են հավաքվում, ամեն անգամ հուսով ենք, որ նոր մարդիկ կգան, կլսեն մեր ծրագիրը։ Այսօր տարբեր շրջանների երգեր եմ կատարելու։ Կլինեն նաև նոր երգեր։ Միևնույն է, Սոնան չի կրկնվում։)»։

Երգչուհին նշեց, որ միշտ կարոտում է հայ հանդիսատեսին և ուրախ է, որ ամեն անգամ հանդիպելու հնարավորություններ են լինում։ «Imagine» բենդի հետ էլ բավականին համերգներ ենք տվել, համերգ առ համերգ իրար ավելի լավ ենք հասկանում»,- նշեց երգչուհին։

Ռաիսա Ավանեսյանը հատուկ այս համերգի համար է եկել Հայաստան։ «Սոնան աշխարհի որ կետում էլ լինի, բոլոր գործերս կթողնեմ ու կգնամ իր համերգին։ Շատ ուրախ եմ, որ այսօր իր կողքին եմ։ Ամեն անգամ նոր բաներ եմ սովորում իրենից»,- ասաց Ռաիսան ու հավելեց, որ իրենց զուգերգն արդեն պատրաստ է, սակայն ցանկանում են տեսահոլովակով ներկայացնել։

Մաշա Մնջոյանն ու Սոնան կատարեցին իրենց նոր զուգերգը՝ «Run away»-ը։ Մաշան ևս նշեց, որ շատ է սիրում Սոնային ու շատ բան է սովորում իրենից։ «Կապ չունի՝ երբ է լինում համերգը և Հայաստանի որ քաղաքում, կարծես կանոն լինի, որ ես ու Ռաիսան միշտ ներկա ենք։ Մեր ներկայությունը ուրախացնում է Սոնային, մենք էլ ուրախ ենք, որ կարողանում ենք իր համերգի մի մաս կազմել»,- նշեց երգչուհին։

                    

Today's most read news !
  • Լուսի.«Ես, ամուսինս, Արամ MP3-ն երանի էինք տալիս Էրիկին»
  • Լիկա Սալմանյան.«Երբ ես կրեմ հարսի զգեստ… »
  • Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ նախկինում չհրապարակված ներքնազգետով լուսանկարները
  • Անկեղծ կադրեր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր հոլովակից
  • Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը
  • Ծովինար Մարտիրոսյան.«Ներկաները «կերան» ինձ
  • Քիմ Քարդաշյանն Օբամային հրաժեշտ է տվել նրա հետ համատեղ լուսանկարների հրապարակմամբ
  • Ինչքան մնաց Հովիկ Աբրահամյանի վերադարձին
Comments

Name: