Latest 10 episodes

Ես ուղղակի իմ ամուսնու ֆանատն եմ. Ծովինար Մարտիրոսյանը՝ ընտանիքի ու աշխատանքային գործունեության մասին

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, ով դերասան Նարեկ Հայկազյանի կինն է:

-Ծովինար, առաջինը ուզում եմ հետաքրքրվել այս շրջանի Ձեր զբաղվածությունից:

- Զբաղված են թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում, ինչպես նաեւ դասավանդում եմ Գաբրիել Սունդուկյանի թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան թատերական ստուդիայում: Նշեմ նաեւ, որ դասավանդման աշխատանքս իրականացնում եմ նաեւ «Հայացք» հեռուստաստուդիայում:

-Հեռուստատեսային աշխատանքին վերադառնալու ծրագրեր չկա՞ն:

- Ոչ, դեռեւս հեռուստատեսային նախագծերում զբաղված լինելու ծրագրեր չունեմ:

-Ի՞նչն է պատճառը, որ վերջին տարիներին Ձեզ ավելի քիչ ենք տեսնում եթերում,առաջարկներն են պակասել, թե առաջարկվող պայմանները Ձեզ չեն բավարարում:

-  Թե մեկը, թե մյուսը: Գոհացնող առաջարկներ չկան, թեեւ խոստովանեմ՝ ցանկություն էլ առանձնապես չունեմ, ինչեւէ լավ առաջարկի դեպքում՝ կմտածեմ:

-Ծովինար, ինչպես հասկանալի է՝ թատրոնի զբաղվածությունը մշտական է. այդտեղինչո՞վ եք զբաղված այս շրջանում:

-  Հիմա աշխատում ենք «Պեպո» ներկայացման վրա. հուսամ շուտով այն կներկայացնենք հանդիսատեսի դատին: Այստեղ փոքրիկ, բայց մեծ գունապնակ ունեցող  կերպարով եմ հանդես գալիս, խոսքը Նատելլայի կերպարի մասին է: Նաեւ զբաղված եմ «Արծվաբույն» պիեսում, որտեղ Սոնայի կերպարն եմ մարմնավորում:

-Ձեր թույլտվությամբ զրույցը տեղափոխենք անձնական տիրույթ. Դուք ունեք շատօրինակելի ընտանիք. հետաքրքիր է, ո՞րն է Ձեզ համար կատարյալ ընտանիք ունենալուկարեւոր պայմանները:

- Այս հարցին մեկ բառով կարող եմ պատասխանել՝ սերը:

-Կխնդրեմ մի փոքր որդիներից պատմել, ի՞նչ հետաքրքրություններ ունեն, որեւէ կերպազդում եք նրանց ցանկությունների ու նախընտրությունների վրա:

-  Ավագ որդիս՝ Անրին, ֆուտբոլով է զբաղվում, իսկ փոքրիկ տղաս՝ Արշակս, մեր տան ուրախությունն է: Շեշտեմ, որ բացարձակ չեմ ազդում երեխաներիս նախասիրությունների վրա:  Ես սիրում ու պաշտում եմ նրանց, եւ ինձ իրավունք չեմ վերապահում խառնվել նրանց ցանկությունների մեջ, պարզապես կողքից հետեւում եմ, որ հանկարծ չսխալվեն:

-Որպես մայր՝ ի՞նչ ապագա եք տեսնում նրանց համար:

-  Այս հարցին դեռ դժվարանում եմ պատասխանել. Աստված առաջ:

-Ծովինար, Ձեր օրինակելի ընտանիքը օրինակելի զույգ լինելու հետեւանք է. Ինչպե՞ս եքկարողանում դուք ու Նարեկը պահպանել ու պաշտպանել երջանկությունը, չէ որ դա հեշտգործ չէ:

-  Ուղղակի մենք անդավաճան ընկերներ ենք, դժվարությունները միասին ենք հաղթահարել: Իրապես դժվար է պահպանել երջանկությունը, սակայն հավատն ու ուժը չեն լքել մեզ, ամենադժվար պահին թիկունք ենք իրար դարձել: Նրա հաջողություններն իմ հաջողություններն են, իմը՝ նրանը: Հիասթափված պահերին միայն նա է կողքիս եղել, ես ուղղակի իմ ամուսնու ֆանատն եմ. Ընտանիքից կարեւոր ու սիրելի ոչինչ չունեմ:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: