«Իմ սիրտը ևս զբաղված է»․Սոֆի Մխեյան

LADYNEWS.am-ի հյուրասրահում է երգչուհի Սոֆի Մխեյանը, ում կարծիքով արտիստի սիրտը միշտ զբաղված պետք է լինի, որպեսզի ծնվեն նոր ստեղծագործություններ:

- Բրիտանական հայտնի Wiwibloggs-ի հայտարարած նոր մրցույթում Հայաստանը Դուք եք ներկայացրել: Ի՞նչ փոխվեց այդ մրցույթից հետո Ձեր կյանքում:

- Իրականում մրցույթից հետո կյանքումս ոչ մի գլոբալ փոփոխություն չի եղել, բայց և չեմ կարող չնշել, որ միջադեպը շատ ուրախալի էր, քանի որ հայտնի բլոգը հենց ինքն էր ընտրել ինձ, ես բացարձակ տեղյակ չէի և ակամա դարձել էի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը։ Այն, որ անգամ երկրիցդ դուրս լսում են քեզ ու գնահատում արածդ աշխատանքը՝ միշտ էլ ուրախալի է։

-Այժմ «Պանարմենիան մեդիա գրուպ»-ում հատուկ նախագծերի պրոդյուսեր եք: Կպատմե՞ք հեռուստաընկերությունում աշխատելու և այդտեղ Ձեր կողմից իրականացվող աշխատանքների մասին:

- Նախ ասեմ, որ Մեդիա Գրուպի կողմից նման առաջարկ ստանալը շատ հաճելի էր, շնորհակալ եմ վստահության համար։ Դե իսկ շուտով ի հայտ կգան հենց այն նախագծերը, որոնց շրջանակներում հանդես եմ եկել որպես պրոդյուսեր։

- Վստահում եք ինքներդ Ձեզ ու միշտ առաջնորդվում ներքին ձայնով: Ձեր ներքին ձայնը երբեք հուսախաբ չի՞ արել:

- Յուրաքանչյուր հարցի շուրջ էլ, իհարկե, մտածում եմ, փորձում եմ ճիշտ լուծում գտնել, բայց նաեւ մշտապես վերջնական որոշում կայացնելու հարցում օգնում է ներքին ձայնս, և մինչ օրս գրեթե հուսախաբ չեմ եղել։

- Ինչպես Դուք եք մեկ անգամ ասել. Արտիստի սիրտը միշտ էլ զբաղված է: Ձեր սիրտը հիմա զբաղվա՞ծ է: Ո՞վ է գրավել այն:

- Արտիստի սիրտը միշտ էլ զբաղված պետք է լինի, որպեսզի ծնվեն նոր ստեղծագործություններ, համագործակցություններ: Իմ սիրտը ևս զբաղված է։

- Մանկուց աշխույժ, ուրախ եք եղել, բայց այդ ուրախության մեջ էլ երբեմն տխրություն է նկատվում: Որտեղի՞ց է դա գալիս:

- Յուրաքանչյուր անհատ՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից, պաշտոնից, երբեմն-երբեմն ինչ-ինչ պատճառներով կարող է մինորային տրամադրություն ունենալ. ես էլ բացառություն չեմ։

- Կյանքը բեմ է, մարդիկ դերասան: Ի՞նչ կերպարով եք հանդես գալիս կյանքում:

- Հատուկ կերպար չկա. այնպիսին եմ ինչպիսին կամ։

- Հաճա՞խ եք կյանքի բեմում փոխում կերպարները:

- Կերպարիս արտաքին հատկանիշները՝ միշտ։ Ներքուստ, ինչպես ասացի, այնպիսին եմ ինչպիսին կամ։

- Այդքան տարի շոու բիզնեսի մի մասը լինելու ընթացքում ամենամեծ «դասը», որ սովորեցրեց կյանքը…

- Միշտ եղել են, կան ու կլինեն «դասեր», սակայն ամենակարևորը, ըստ իս՝ սեփական «ես»-ի, տեսակի ու աշխատանքի նկատմամբ հավատարիմ մնալն է։

- Ամենից շատ վախենում եք մենությունից, բայց մինչև հիմա մենակ եք: Ինչո՞ւ:

- Կարծես՝ իմ փոխարեն որոշել եք, որ ես մենակ եմ։ Իսկ ինչո՞ւ...

- Զուգերգով հանդես գալու հարցում չափազանց բծախնդիր եք: Ինչո՞ւ: Չե՞ք վստահում Ձեր կոլեգաներին:

- Այո՛, բծախնդիր եմ, իսկ պատճառը մեկն է… Պարզապես միայն քանակի համար ոչ զուգերգ, ոչ էլ մեներգ երբեք չեմ ներկայացրել ու չեմ ներկայացնի. տասը տարվա ընթացքում երկու զուգերգ եմ ներկայացրել ու կարծում եմ՝ երկուսն էլ նոր ոճ, նոր շունչ, նոր գույներ, նոր ասելիք էին պարունակում։ Երրորդը ևս այդպիսին պետք է լինի։

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Ընտրարշավի տապալվող գիծը
Comments

Name: