Latest 10 episodes

Յանա Դանիելյան` ընտանիքի, ներելու, պլաստիկ վիրահատությունների եւ կյանքի մասին

Այս անգամ BRAVO.am-ի անավարտ նախադասությունները լրացրել է Յանա Դանիելյանը: Պայմանը մեկն էր՝  մտքերն արտահայտելիս լինել հնարավորինս անկեղծ եւ խուսափել ձեւական պատասխաններից: Հաղորդավարուհին չի ավարտել միայն այն նախադասությունը, թե ինչը կարող է պատճառ դառնալ, որ բաժանվի ամուսնուց՝ Սուրեն Փահլեւանյանից:  

Յանա Դանիելյանը՝ Թաիլանդում


Ես Յանա Դանիելյանն եմ, ով  սիրում է կյանքն՝ իր բոլոր երանգներով, սիրում է իր ընտանիքն՝ անսահման սիրով, սիրում է իր աշխատանքն՝ անմնացորդ նվիրվածությամբ:

Երբ նայում եմ հայելու մեջ, տեսնում եմ  երջանիկ մի մարդու, որը հաճույք է ստանում իր ապրած ամեն մի վայրկյանից:

Հնարավոր է` ինձ նախանձեն, քանի որ  անհնարին այս կյանքում ոչինչ չկա:

Ամուսինս սիրում է իմ  աշխարհայացքը, սկզբունքները, ապրելակերպը, այսինքն՝ ինձ: 

Յանա Դանիելյանը՝ դստեր հետ


Սեփական փորձով կարող եմ ասել, որ տարիների ընթացքում սերը  չի վերանում, չի պակասում: Ասեմ ավելին՝ այն ավելի է հասունանում, որակավորվում եւ գեղեցկանում:

Ես եւ իմ աղջիկը  մեկս մյուսի արտացոլանքն ենք. եթե սխալվեմ ես, կսխալվի եւ նա, եթե բարձունքների հասնի, թեւեր կառնեմ եւ ես:

Նյարդայնանում եմ, երբ  մարդիկ իրենց աշխատանքին, ընտանիքին եւ առհասարակ կյանքին նայում են մատների արանքով: 

Պլաստիկ վիրահատություններին վերաբերվում եմ  նորմալ. ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը՝ Թաիլանդում


Ներում եմ  միշտ, մոռանում եմ դժվարությամբ, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ հիշաչար չեմ: 

Աստիճանաբար հասկանում եմ, որ կյանքը  շատ կարճ է, եւ պետք է շատ բան հասցնեմ:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: