Latest 10 episodes

Ալեքսանդր Բաբասյան.«Կինս ասում է, որ իմ կարիքն ունեն»

Ալեքսանդր Բաբասյանն այս շրջանում նկարահանվում է միանգամից երեք հեռուստանովելում, որոնցից երկուսում՝ «Երանի» եւ «Վենդետտա» սերիալներում, ըստ սցենարի, խաղը շուտով կավարտի եւ կշարունակի հանդես գալ միայն «Կայարան»-ում: BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում նա պատմել է աշխատանքի,  ընտանիքից ստացած բողոքների մասին, եւ ոչ միայն:

Ալեքսանդր Բաբասյանը


«Համագործակցությունը չստացվեց»

Շուտով կավարտվեն իմ դերերը «Երանի» եւ «Վենդետտա» սերիալներում: Այդ կերպարներում ինձ որպես դերասան բավարարված չէի զգում, արդյունքում մեր փոխշահավետ համագործակցությունը չստացվեց:

«Շատ եմ հավանել»

Ցանկացած առաջարկ ընդունելիս առաջին հերթին ծանոթանում եմ սցենարին ու իմ դերին: «Կայարան»-ում նկարահանվելու առաջարկը միանգամից եմ ընդունել. նախ՝ դերս եմ շատ հավանել, նաեւ 6 տարի աշխատել եմ ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ: Բացի գործնական հարաբերությունները, նրա ընտանիքի հետ 8 տարի է՝ շփվում եմ: 

«Առնոն բացասական կերպար է»

Մարմնավորում եմ Առնո անունով մի տղայի, ով սիրահարված է գլխավոր հերոսուհուն՝ Արփիին: Նրանք մտերիմ են ընտանիքներով, սակայն հերոսուհին շատ պատահական սիրահարվում է մեկ այլ երիտասարդի: Բացասական դեր է. կերպարս շատ ստոր ճանապարհներով է փորձում գրավել սիրելի աղջկա սիրտը: Առնոն իր աշխատողների հետ այլ ձեւով է շփվում, ընտանիքի հետ՝ այլ, սիրած աղջկա հետ՝ այլ: Բոլորից իր շահն ունի, բայց իրականում սիրում է Արփիին: Այս կերպարս շատ եմ հավանում, խաղալու շատ բան կա:

Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքը


«Կինս գիտի»

Վերջին շրջանի զբաղվածությանս պատճառով, իհարկե, բողոքներ լսում էի ընտանիքիս անդամներից: Ինքս սիրում եմ տղայիս ամեն քայլն իմանալ, հաճախ նրա հետ ժամանակ անցկացնել, բայց կինս էլ գիտի, որ ես 16 տարեկանից աշխատում եմ առանց տրտնջալու, եւ քանի երիտասարդ եմ, պետք է շատ աշխատեմ: Այս շրջանում կնոջս եւ տղայիս 12 օրով հանգստի եմ ուղակել, քանի որ չէի կարող նրանց շատ ժամանակ տրամադրել:

«Տղաս փաթաթվում է ու…»

Տղաս բառերով դեռ չի կարողանում ասել, որ ինձ կարոտել է: Երբ տուն եմ մտնում, փաթաթվում է ու երկար ժամանակ ինձ գրկում: Կինս էլ ասում է, որ իմ կարիքն ունեն, բայց նաեւ հասկանում է, որ աշխատանքի բերումով եմ շատ բացակայում: Այժմ նաեւ սեփական բիզնես ունենք Երեւանում, ինչին եւս պետք է ժամանակ տրամադրել:

Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքը


«Ամիսներ առաջ կնոջս հետ Դուբայում էինք»

Ընտանիքով հաճախ ենք քաղաքից դուրս գնում: Ես եւ Լիլիթը սիրում ենք Հայաստանի տեսարժան վայրերն այցելել. նա այստեղ քիչ է ապրել ու շատ վայրերում չի եղել: Սիրում ենք նաեւ արտերկիր մեկնել: Հայրս ասում էր, որ պետք է տարբեր ազգերի հետ շփվել, ծանոթանալ նրանց մշակույթին ու դրանով էլ ավելի հարստանալ: Ամիսներ առաջ կնոջս հետ Դուբայում էինք: Միտումնավոր մեր փոքրիկին չէինք տարել, քանի որ նախընտրում ենք, որ մեզ հետ եվրոպական երկրներ այցելի: Չնայած՝ մուսուլմանական երկրները չեմ սիրում, բայց շատ եմ հավանել այնտեղի արագ տեմպերով զարգացումը: Իհարկե, դա կախված է գումարից, բայց բացի դա, շեյխերն իսկապես մտածում էին ժողովրդի մասին:

Երեխայի մասին

Երեխայի դաստիարակության հարցում շատ եմ կարեւորում հոր դերը: Մեր մաման էլ շատ կարեւոր դեր ունի, օրինակ՝ այժմ նա տղայիս միանգամից երկու լեզու է սովորեցնում՝ հայերեն եւ ռուսերեն: Բայց կան մի շարք նրբություններ, որոնցով պետք է հայրը զբաղվի: Ինքս ուզում եմ շատ զբաղվել տղայիս հետ, որպեսզի նա իմ երազանքների երեխան դառնա, ինձնից ավելի լավը լինի, հասկացող ու խելացի: Ի դեպ, Հայաստան վերադառնալուս հիմնական պատճառը որդիս էր. ուզում եմ, որ նա այստեղ ապրի, մեծանա:

Երկրորդ բալիկի մասին եւս կմտածենք, բայց՝ ավելի ուշ: Չգիտեմ՝ այդ ժամանակ որդիս իրեն ինչպես կպահի, քանի որ այժմ նա սիրո պակաս չունի, նաեւ մեր ծնողների ուշադրության կենտրոնում է:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: