Latest 10 episodes

Աստղիկ Սաֆարյան. «Կյանքիս այս կարևոր փուլը համարում եմ հաջողված»

Սեպտեմբերի 10-ին կայացավ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի «Better way» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի փակ շնորհանդեսին ներկա էր նաևBlogNews.am-ը: Երգչուհու ձայնասկավառակն արդեն հասանելի է Երևանի ձայնասկավառակների բոլոր խանութներում և ամբողջ աշխարհում՝ առցանց՝ iTunes-ում, AppleMusic-ում, Amazon-ում, Spotify-ում, GooglePlay-ում և այլն: Ձայնասկավառակի պրոդյուսերական ամբողջ աշխատանքներով զբաղվել է երգչուհին, իսկ ֆոտոշարքի հարցում համագործակցել է լուսանկարիչ Գոռ Ռոբերտովիչի հետ:

«Պետք է անկեղծանամ, որ իսկապես բարձր են գնահատվել իմ ջանքերը. ստանում եմ բազմաթիվ նամակներ, անկեղծ և դրական արձագանքներ: Գրեթե բոլորը գրում են, թե որն է ձայնասկավառակում իրենց սիրելի երգը, և որի հիման վրա կցանկանային, որ տեսահոլովակ նկարահանեմ: Անչափ հաճելի է, երբ նվիրված լինելով աշխատանքիդ՝ ստեղծում ես մի բան, որ գնահատում են շատերը»,- նշում է երգչուհին։

 

Երգչուհին հիմա փորձում է հասկանալ, թե ձայնասկավառակից որ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանի, որը կսիրվի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. «Հետևելով ձայնասկավառակիս օնլայն վաճառքին՝ տեսնում եմ, թե որ երգն է հատկապես ավելի շատ վաճառվում և լսվում: Ես ցանկանում եմ, որ նոր տեսահոլովակիս ընտրությունը երկրպագուներիս ցանկությամբ լինի: Կան նաև այլ ծրագրեր, կլինեն նոր ֆոտոշարքեր, կփորձեմ ներկայանալ նաև ակումբային համերգներով: Աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանանք մարզերում ևս համերգներով ներկայանալ: Հուսով եմ՝ ամեն ինչ հաջող կստացվի»:

Աստղիկը նշում է, որ դեռ չի շտապում Բարսելոնա վերադառնալ, քանի որ մինչև տարվա վերջ պետք է մի քանի աշխատանք ավարտին հասցնի: Հետո կմեկնի՝ նորից վերադառնալու նպատակով: 

«Ինչպես վերջերս «SpainEurovision»-ին տված վերջին հարցազրույցում նշել եմ, հիմա ևս նույնը կասեմ, որ կյանքիս այս փուլը, կարելի է ասել, համարում եմ հաջողված: Այս ամենը հիմք ունենալով՝ ես շարունակելու եմ ստեղծել նոր աշխատանքներ»: 

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: