Չեմ ծխում և կողմ եմ առողջ ապրելակերպին. Մերի Հակոբյանն՝ իրեն քննադատողներին

Դերասանուհի Մերի Հակոբյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, հայտնվել է քննադատությունների կիզակետում: 
 
Համացանցում է տարածվել նրա մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ նա նարգիլե է ծխում, բացի դա, Մերին հաճախ է լուսանկարներ հրապարակում, որտեղ պարզ է դառնում, որ դերասանուհին սիրում է նարգիլե ծխել ու այդ հարցում ոչ մի վատ բան չի տեսնում:
 
Ինչ խոսք, շատերը կհակադրվեն նարգիլե ծխել սիրող կանանց քննադատողներին՝ պատճառաբանելով, որ դա որեւէ կերպ չի խոսում կնոջ վատ վարքի մասին: Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը խոսել է Մերի Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նարգիլե ծխում է ու շատ է սիրում, նաեւ շեշտեց՝ դա իր իրավունքն է.
 
«Առհասարակ, նման երեւույթներին վատ չեմ վերաբերվում, դա յուրաքանչյուրիս ընտրությունն է: Ես սիգարետ չեմ ծխում եւ կողմ եմ առողջ ապրելակերպին, իսկ ինչ վերաբերվում է նարգիելին, ժամանակ առ ժամանակ ընկերական շրջապատում սիրով ծխում եմ: Կարծում եմ՝ շատ ավելի լուրջ թեմաներ կարելի է շոշափել արտիստների մասին»,- ընդգծեց Մերին:
Today's most read news !
  • Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան
  • Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
Comments

Name: