«Ցանկալի փեսացուն» ռեալիթի շոուին կմասնակցի 12 աղջիկ

Հոկտեմբերի 31-ի Արմենիա Premium հեռուստաալիքով մեկնարկելու է նաև «Ցանկալի փեսացուն» ռեալիթի շոուն: Ցանկալի փեսացուն դերասան Սոս Ջանիբեկյանն է, ով ընտրվել է պրոդյուսերական խմբի անցկացրած հետազոտությունից հետո (սոցհարցումներ, սոցցանցերի, գլամուրային հեղինակային ամսագրերի մոնիթորինգ):

Նախագծին մասնակցելու համար ընտրվել է 12 աղջիկ, յուրաքանչյուր շաբաթ նրանցից մեկը լքել է նախագիծը: Վերջնական ընտրություն կարվի երկու գեղեցկուհիների միջև: Նախագծի պրոդյուսերն է Հրաչ Քեշիշյանը:

«Կարևոր է այս իրապատումն այն առումով, որ ցույց է տալիս, թե ինչպես է հայ երիտասարդը կարողանում ընտրել իր երկրորդ կեսին, ինչ են մտածում աղջիկները ամուսնության, ընտանիք կազմելու մասին»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Հ. Քեշիշյանը:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...