Հայտնաբերվել է Քիմ Քարդաշյանի՝ Փաիրզում գողացված զարդերից մեկը


Ոստիկանները, որոնք փնտրում են Քիմ Քարդաշյանին կողոպտած զինված հանցագործներին, գտել են կարևոր հանցանշան՝ հափշտակված զարդերից մեկը:

Թանկարժեք քարը հայտնաբերվել է Փարիզի No Adress հյուրանոցի մերձակայքում, որտեղ աշխարհահռչակ ֆոտոմոդելը հարձակման էր ենթարկվել: Քննիչների կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ դրա վրա մնացել են հարձակվողներից առնվազն մեկի ԴՆԹ-ի հետքերը: Դա կարող է կարևոր ապացույց դառնալ հետաքննության համար:

The Daily Mail-ի տվյալներով՝ թանկարժեք զարդերն ապահովագրված էին, և հեռուստաաստղը 4,5 մլն ֆունտ ստեռլինգի չափով վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել, այդ թվում՝ իր ամուսնու՝ ռեփեր Քանիե Ուեսթի կողմից նվիրված 3,2 մլն ֆունտ արժողությամբ ամուսնական մատանու համար: 

Today's most read news !
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
Comments
Loading...