Մենք վերադառնում ենք նոր շնչով, բազում անակնկալներով ու նոր՝ ավելի ինտրիգային սյուժեով. Վաչե Թովմասյան


«Քարե դարդ» սիթքոմը վերադառնում է. վաղը՝ հոկտեմբերի 11-ին, կմեկնարկի սիթքոմի երրորդ եթերաշրջանը: Life.panorama.am-ի հետ զրույցում սիթքոմի դերասան Վաչե Թովմասյանը պատմել է, որ նոր եթերաշրջանին պատրաստվել են մեծ պատասխանատվությամբ, որպեսզի շարունակեն վայելել հեռուստադիտողի սերն ու հետաքրքրությունը:

«Այո, «Քարե դարդ» ը կրկին ներխուժում է մարդկանց առօրյա: Մենք վերադառնում ենք նոր շնչով, բազում անակնկալներով ու նոր՝ ավելի ինտրիգային սյուժեով»,- նշեց Վաչե Թովմասյանը:

Ինչպես «Քարե դարդ»-ի երրորդ եթերաշրջանի թիզերից է հայտնի դառնում՝ սիթոմի հերոսները տեղափոխվել են մեր ժամանակներ, հարցին, թե ստեղծագործական կազմն ինչո՞ւ է որոշել արդեն ծանոթ տաղավարներում նկարահանումներ չկատարել եւ արդյոք այս քայլը հեռուստադիտողին չձանձրացնելու միտում է հետապնդում, Վաչեն պատասխանեց.

«Շատերն են արդեն հասկացել որ մեր հերոսները տեղափոխվել են 21-րդ դար, սակայն դա այնքան էլ այդպես չէ, մենք չենք հրաժարվում մեր հետաքրքիր, գունավոր տաղավարներից, սակայն այդ առումով էլ որոշ փոփոխություններ կլինեն: Չեմ ուզում փակագծեր բացել, ամեն ինչ պարզ կլինի առաջին մի քանի սերիաներից: Իհարկե, մեր հետեւորդները գիտեն, որ մենք անընդհատ փորձում ենք հետաքրքրություն մտցնել, որպեսզի ոչ միայն հեռուստադիտողին հետաքրքիր լինենք, այլեւ ինքներս հավեսով խաղանք եւ եթե մենք չլճանանք ու հավեսով խաղանք, ուրեմն հեռուստադիտողին էլ հետաքրքիր կլինենք: Այսինքն՝ տաղավարային փոփոխությունը ոչ թե հեռուստադիտողին ձանձրացնելու վախից էր դրդված, այլ սյուժետային նոր ու առավել հետաքրքիր իրավիճակներ ներկայացնելու ցանկություն էր»:

Խոսելով դերասանական կազմից՝ Վաչեն նշեց, որ նախկին դերասաններից միայն Ալինա Մարտիրոսյանը չի խաղա երրորդ եթերաշրջանում, փոխարենն՝ արդեն գործող դերասաններին կավելանան եւս չորսը.

«Ալինա Մարտիրոսյանին հեռուստադիտողը չի տեսնի նոր եթերաշրջանում, սակայն մեզ են միացել շատ տաղանդավոր չորս դերասաններ, որոնք վստահ եմ իրենց գույներով ավելի կհետաքրքրացնեն «Քարե դարդ»-ը: Մեզ միացել են Զառա Սահակյանը, Մհեր Մխիթարյանը, նաեւ երիտասարդ դերասաններից Արամն ու Ձյունիկը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Արմուշին՝ Վաչեն նկատեց, որ նա դեռեւս չի վերադարձել Հայաստան, այդ իսկ պատճառով «Քարե դարդ»-ի երրորդ եթերաշրջանում եւս հեռուստադիտողը նրան չի տեսնի:
 

Loading Player ...
Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: