Latest 10 episodes

Ֆրանսիացի քննիչները ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել այն հյուրանոցում, որտեղ կողոպտել էին Քիմ Քարդաշյանին. ԶԼՄ-ներ

Ֆրանսիացի քննիչները ԴՆԹ-ի մի քանի հետք են հայտնաբերել հյուրանոցային համարում, որտեղ անհայտ անձինք հոկտեմբերի 2-ին Քիմ Քարդաշյանից գողացել էին ավելի քան 10 մլն եվրոյի թանկարժեք զարդեր: Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով հետաքննության ընթացքին մոտ աղբյուրներին:

Ավելի վաղ հետաքննության աղբյուրները հայտնել էին, որ հանցագործները մատնահետքեր կամ ԴՆԹ-ի հետքեր չեն թողել: Ռադիոկայանը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ ներկայումս հայտնաբերված ԴՆԹ-ի հետքերն ուսումնասիրվում են:

Հոկտեմբերի 9-ին Daily Mail-ը հայտնել էր, որ հյուրանոցի մոտ հայտնաբերվել է Քարդաշյանից գողացված զարդերից մեկը: Նշվում էր, որ հանցագործները կարող էին ԴՆԹ-ի հետքեր թողած լինել զարդի վրա:

Աղբյուրներից մեկը նշել է, որ հետաքննության ներկա փուլում ԴՆԹ-ի ոչ մի հետք հյուրանոցի մոտ հայտնաբերված զարդի վրա չի գտնվել: Նրա խոսքով՝ ադամանդներով զարդարված կախազարդը կողոպուտից մի քանի ժամ անց հյուրանոցի մոտ գտել է մի անցորդ կին:

Կողոպուտին մասնակցել են 5 դիմակավորված անձինք՝ ոստիկանական համազգեստով: Կողոպտիչները չեն օգտագործել ավտոտրանսպորտ, նրանք հանցանքի վայրը լքել են հյուրանոցի բակից գողացված հեծանիվներով:

Today's most read news !
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
  • Պուտինի կոմպրոմատը կամ ինչպես Թրամփի «լեվի գնալը» թանկ արժեցավ ԱՄՆ ժողովրդավարության համար
Comments

Name: