Մկրտիչ Արզումանյանը հայտնվել է անելանելի իրավիճակում

«ATV» հեռուստաընկերության եթերում այսօր՝ ժամը 22։30-ին, կմեկնարկի «Ռեստարտ 2020» դրամեդին, որտեղ դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, մոլորակի վրա մենակ է մնացել։ Թե ինչպես է նա դուրս գալիս ստեղծված անելանելի իրավիճակից, հաջողվո՞ւմ է ոչ միայն լքված Երևանում ապրել, այլև ճանապարհորդել ամբողջ աշխարհով, ի՞նչ իրավիճակներում է հայտնվում նա մի երկրում, որտեղ ո՛չ ոստիկանություն կա, ո՛չ կարմիր գծեր, ո՛չ որևէ այլ սահմանափակում, հեռուստադիտողները կիմանան ամեն երկուշաբթի և չորեքշաբթի։

Նախագծի սցենարի հեղինակները Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանն են, ռեժիսորը՝ Հարութ Շատյանը, պրոդյուսերը՝ Արա Բաղդասարյանը։

Նախագծի մտահղացումը եղել է  «ATV»-ի տնօրեն Ռուբեն Արամյանինը։ Սցենարի հեղինակ Նարեկ Մարգարյանը նշում է, որ սկզբում ոչ ոք չէր հավատում, որ Հայաստանում հնարավոր է նման բան անել, քանի որ շատ բարդ նկարահանումներ են ունեցել, սակայն հաջողվել է։ «Շատ ռեժիսորների թվում էր, թե առաքելությունն անկատարելի է, սերիալի պայմաններում անհնար է նկարահանել աշխարհի վերջը, սակայն Հարութ Շատյանը չվախեցավ և շատ լավ կատարեց իր առջև դրված առաջադրանքը։ Միշտ թվացել է՝ Հայաստանում անհնար է նման մասշտաբի նախագիծ իրականացնել, բայց հիմա մոտենում եք դրան։ Շատ որակով, տպավորիչ նկարահանումներ են արվել։ Ըստ էության՝ «Ռեստարտ 2020»-ը կատակերգություն է, որն ունի դրամայի էլեմենտներ»,- BlogNews-ին ասաց նա։

Մկրտիչ Արզումանյանն էլ նշեց, որ նախագիծը բարդ էր, բայց հետաքրքիր։ «Կան մարդիկ, որոնք երբևէ միայնակ չեն եղել և փորձում են դրա մեջ հետաքրքրություն փնտրել, բայց երբ մարդը միայնակ է մնում, չի կարողանում այդ ամենի մեջ դրական բան գտնել կամ զբաղմունք ունենալ, շատերը դա ցավագին են տանում։ Շատերը կարծում են, որ, միայնակ մնալով, շատ բաներ կանեն, բայց իրականում միայնակ մնալը վախենալու է, քանի որ ուշ, թե շուտ այդ միայնակությունը դառնում է անհետաքրքիր։ Անդրանիկին պահում է մի ուժ՝ հավատը, որ նա մի օր կհանդիպի մեկ ուրիշի և միայնակ չի լինի։ Այդ ուժն է, որ նրան պահում է»,- ասաց Մկոն։

Դերասանն այս կերպարի համար մի շարք փորձություններ է անցել, մասնավորապես բարդ է եղել «մորուքին» համակերպվելը։ Մկոն պատմեց, որ իր համար իսկական տանջանք էր շոգ եղանակին անընդհատ «մորուք» ամրացնելը, սակայն նույնիսկ այդ պարագայում ինքն է առաջարկել, որ հերոսը չհրաժարվի «մորուքից» նույնիսկ կյանքում եղած փոփոխություններից հետո, քանի որ այն շատ կերպարային է Անդրանիկի համար։

Աշխարհի վերջի մասին իրականությանը մոտ պատկերացումներ ունենալու համար սցենարիստները խորհրդակցել են տարբեր ոլորտների մասնագետների հետ։

Նախագիծը բաղկացած է 24 մասից, եթերում կլինի կլինի շաբաթը 2 օր։ Ստեղծագործական թիմն արդեն իսկ մտածում է 2-րդ սեզոնի մասին։

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
  • Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. առաջարկը չի մերժվել
Comments

Name: