Latest 10 episodes

Գուցե ես խանգարում եմ մարդականց. Ինչու Նաիրա Մովսիսյանին այլևս չեն հրավիրում հեռուստանախագծերում նկարահանվելու

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը դստեր ծնունդից հետո  այլեւս չի հանդիպում նախագծերում: Դերասանուհուն այլեւս չե՞ն հրավիրում, թե ինքն անձամբ չի ցանկանում նկարահանվել, այս հարցը Life.panorama.am-ը փորձել է ճշտել Նաիրայից:
 
«Ինքս էլ չգիտեմ ինչու, բայց առաջարկներ վերջին շրջանում չեմ ստանում: Այս հարցի պատասխանն, իհարկե, ես չեմ կարող տալ, գուցե ամեն մեկն իր խումբն է հավաքել ու չի ուզում շեղվել իր թիմից, գուցե ես եմ չափից ավելի անտաղանդ, կամ խանգարում եմ մարդականց»,- նշեց Նաիրան, իսկ հարցին, թե ըստ իրեն ո՞ւմ է խանգարում, կամ արդյոք այս ընթացքում հեռուստաընկերությունների հետ վիճաբանություններ է ունեցել, պատասխանեց.
 
«Ոչ, երբեք  նման բան չի եղել: Առհասարակ, ես ոչ մեկի հետ չեմ վիճում: Ինչ վերաբերում է որեւէ մեկին խանգարելուս, այս հարցին եւս կդժվարանամ պատասխանել. Գուցե մեկից առավել եմ, կամ պակաս, գուցե պետք չէ, որ ես էկրաններին լինեմ, որովհետտեւ կարող եմ ծածկել ինչ-որ մեկին, կամ նրանք ինձ ծածկեն»:
Մեր նկատառմանը, թե Նաիրա Մովսիսյանը չի՞ ցանկանում անձամբ քայլեր ձեռնարկել ու առաջարկել իր մասնակցությունը, դերասանուհին հստակեցրեց.
 
«Ոչ, իմաստ չեմ տեսնում քայլ  անելու, որովհետեւ սա այն մասնագիտությունն է, որ կամ պետք ես, կամ ուղղակի պետք չես: Ի տարբերություն շատերի` ես երբեք չեմ սպասել, որ ինչ-որ մեկի զանգով կամ ինչ-որ մեկի խաթր ինձ հրավիրեն աշխատանքի: Փառք Աստծո ինձ միշտ գտել են, զանգել ու հրավիրել են, հիմա էլ իմ տեղը բոլորը գիտեն, կոնտակտներս էլ չեն փոխվել»:
Պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Նաիրան հայկական հեռուստաընկերությունների այսօրվա արտադրանքների վերաբերյալ, դերասանուհին նշեց.
 
«Ցավով պետք է նշեմ, որ հիմա մեկ կադրից ավելի չեմ կարողանում որեւէ նախագիծ նայել: Իհարկե, ինչ վերաբերվում է սիթքոմներին, շատ լավ է, որ դրանք այսօր շատ են, քանի որ անկախ որակից` դրանք ժպիտ են առաջացնում, սակայն սերիալների իմաստը ես ուղղակի չեմ հասկանում: Հետո, ի տարբերություն առաջվա, հիմա դերասանները միաժամանակ տարբեր հեռուստաընկերությունների սերիալներում են խաղում, ինչը խառնաշփոթ է ստեղծում: Ինչեւէ, ուրախ եմ, որ մարդիկ աշխատանք ունեն ու գումար են վաստակում»:
Հարցին, թե աշխատանք չունենալով Նաիրան ինչպե՞ս է հոգում ֆինանսական ծախսերը եւ արդյոք այլ աշխատանքով չի զբաղվում, մանրամասնեց.
 
«Դե շատերը գիտեն, որ բացի իմ մասնագիտությունից նաեւ ստեղծագործում եմ, սցենարներ եմ գրում, բայց դրանով գումար չեմ աշխատում, իսկ ինչ վերաբերվում է ֆինանսական կողմին, Փառք Աստծո, ես ունեմ մայր, ով ինձ լավ պահում է»:
Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: