Latest 10 episodes

Բավականին մեծ գումարներ են ներդրվել. Արսեն Սաֆարյանն` իր նորաբաց ակումբի մասին

Լենինգրադյան 33 հասցեում գտնվող Արսեն Սաֆարյանի «SAF club»-ը երեկ առաջին աշխատանքային օրն է ունեցել: Life.panorama.am-ը երգչի բիզնեսի մասին պատմել է դեռեւս նախապատրաստական աշխատանքների ժամանակ, իսկ այսօր Արսեն Սաֆարյանի հետ խոսել ենք արդեն գործող ակումբից.
 
«Երեկ մեր ակումբի առաջին աշխատանքային օրն էր, իսկ պաշտոնական բացումը կլինի օրեր անց, քանի որ սովորաբար նման կառույցների պաշտոնական բացումն իրականցնում են մի քանի օր գործելուց, փոքրիկ փուլ անցնելուց ու նախապատրաստվելուց հետո միայն: Դա արվում է, որպեսզի հյուրերին ներկայանան հնարավորինս բարձր մակարդակով ու հավուր պատշաճի»,- նշեց Արսեն Սաֆարյանն ու պատմեց ակումբի առավելությունների մասին.
 
«Մեզ մոտ երկու սրահ է գործում` վերեւում ռեստորան, ներքեւում` ակումբ, խոհանոցը եւս մեզ մոտ շատ բարձրորակ ու համեղ է, ինչում կհամոզվեն մեր հյուրերը: Մեզ մոտ գործում է բազմաժանր ծրագիր` հայտնի ու անհայտ երգիչների մասնակցությամբ: Հատուկ շեշտեմ, որ երկու սրահներում էլ ակուստիկ բարձրակարգ, պրոֆեսիոնալ լուծումներ, որակյալ հնչեղություն է տրված, ինչի արդյունքում հյուրերը համերգը լսելուց կես ժամ անց հաստատ գլխացավ չեն ունենա»,- ծիծաղելով նշեց երգիչը:
 
Արսեն Սաֆարյանի  երկրպագուները գրեթե ամեն շաբաթ «SAF club»-ում կարող են վայելել նրա փոքրիկ համերգները.
«Մեր ակումբում ես իմ բենդով օրինակ կլինեմ մյուս բենդերի համար, ովքեր հնարավորություն կունենան մեզ մոտ փոքրիկ հեղինակային համերգներ իրականացնել: Իմ համերգային ծրագիրն արդեն պատրաստ է, պաշտոնական բացման օրը մի քանի կատարումներով կներկայանամ, իսկ հետո պարբերաբար հեղինակային ծրագրով հանդես կգամ: Կենդանի համերգների մասին արդեն խոսել եմ նաեւ կոլեգաներիս հետ ու նրանք էլ պարբերաբար  հանդես կգան մեզ մոտ: Ի դեպ շեշտեմ`«SAF club»-ում ժանրային սահմանափակում չկա: Փորձում եմ ամեն ինչ կառուցել որակյալի ու բարձրաճաշակի սահմաններում, կարծում եմ` մարդիկ այսօր ուզում են որակյալ երաժշտություն լսել:»,- հավելեց նա:
 
Անդրադառնալով ակումբի ֆինանսական կողմին եւ հետաքրքրվելով, թե ինչպես է երգիչը կարողանում գլուխ բերել բիզնեսի հետ կապված հարցերը, պատասխանեց.
 
«Այո, այս հարցը հեշտ չէ, երբ այդ գործով պրոֆեսիոնալներ չեն զբաղվում: Իսկ մեզ մոտ, Փառք Աստծո, ամեն մեկն իր գործով է զբաղվում: Ակումբի հենց պլանավորման օրից սկսած կողքիս ունեմ գործընկներներ, ովքեր առաջին հերթին ընկերներ են ինձ համար: Նրանց միջոցով ու բարի կամեցողությամբ ստեղծվեց այս ակումբը: Կառուցումն այլ խնդիր է, կառավարելը` բոլորովին այլ. Մենք անցել ենք առաջին փուլն ու հիմա կառավարում ենք ակումբի գործունեությունը, որը կհղկվի ամեն օր: Իհարկե, մենք էլ կարող ենք ունենալ որոշ թերացումներ, սակայն մենք յուրաքանչյուր գործ բաշխել ենք իրենց գործում պրոֆեսիոնալների միջեւ, որի արդյունքում կստանանք համակարգված ու համատեղ լավ աշխատանք»:
 
Ներդրված գումարների ու դրանք նպատակային հետ վերադարձնելու վերաբերյալ էլ բիզնեսմեն երգիչը ընդգծեց.
«Իհարկե, բավականին մեծ գումարներ են ներդրվել, բայց եթե կա նպատակ, որին ուզում ես հասնել, բնականաբար, որոշ գումարներ էլ պետք է ծախսես, եւ եթե ճիշտ ես ներդարծդ գումարը ծախսում, ապա այն մի օր անպայման կվերադառնա: Իհարկե դա չի լինի երկու ամսվա ընթացքում, ուստի այսօր այդ մասին խոսելը նպատակահարմար չեմ համարում»:
Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments