Ողջ ճշմարտությունը Նարե Գևորգյանի հարսանիքի մասին

Երգչուհի Նարե Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկար հարսանյաց սրահից և մակագրել, որ ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել՝ ինչ զգեստ ընտրել։ Երգչուհու երկրպագուներն ակտիվ քննարկում են՝ արդյոք նա պատրաստվում է ամուսնանալ։

Իրականությունը պարզելու համար BlogNews-ը խոսեց երգչուհու հետ։ «Այն, ինչ գրել էի, ճիշտ էր։ Սրահներից մեկում իսկապես հարսանեկան զգեստ էի ընտրում ու ոչ մի կերպ չէի կողմնորոշվում՝ որն եմ ուզում, սակայն ոչ իմ հարսանիքի համար։) Զգեստն ընտրում էի ֆոտոշարքի համար»,- ասաց Նարեն։

Երգչուհու տեղադրած լուսանկարները բոլորի ուշադրությունը սևեռեցին իր անձնական կյանքի վրա։ Նարեից հետաքրքրվեցինք՝ ընտրյալ ունի՞։ «Իմ աձնական կյանքում ժամանակավոր դադար է, սիրտս ազատ է»,- ասաց նա, իսկ հարցին՝ ի՞նչ ասել է «ժամանակավոր դադար», հիասթափությու՞ն է ունեցել, արձագանքեց. «Յուրաքանչյուրիս կյանքում տարբեր փուլեր լինում են։ Ես 26 տարեկան եմ, ու անհնար կլիներ, եթե երբևէ սիրահարված չլինեի։ Հիմա խաղաղ, հանգիստ վիճակում եմ։ Անձնական թեմաներից հեռու եմ, ամբողջովին նվիրվել եմ իմ աշխատանքին և չեմ էլ սպասում ինչ-որ ասպետի։ Օրը կգա, ասպետն էլ հետը»։

Երգչուհին նշեց, որ ինքը կարևորում է հարսանիքի արարողությունն աղջկա կյանքում։ «Ես շատ եմ սիրում բոլոր հարսիկներին։ Երբ հարսի եմ  տեսնում, արտասվում եմ, մեջս այլ զգացմունք է առաջանում։ Չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց հուսով եմ՝ հարսանիք կլինի։ Ինչպես ցանկացած աղջիկ, ես էլ եմ շատ ուզում հարսի զգեստ հագնել։ Երբ սրահում տեսա շատ-շատ հարսի զգեստներ, մարմնովս դող անցավ։ Պատկերացնում եմ՝ ինչ կլինի, երբ իմ հարսանիքի համար զգեստ ընտրեմ։ Ֆոտոշարքի համար մի կերպ կողմնորոշվեցի, այն ժամանակ հաստատ շատ ավելի չկողմնորոշված եմ լինելու։)»,- եզրափակեց Նարեն։

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: