Չեմ պատրաստվում ապրել ԱՄՆ-ում և ամեն ինչ զրոյից սկսել. Մերի Մակարյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից: Life.panorama.am-ը զրուցել է Մերիի հետ` ամերիկյան իր հանգստի, ստացած տպավորությունների և ներկայիս գործունեության մասին:
 
«Սա արդեն իմ երկրորդ այցն էր Միացյալ Նահանգներ: Այս անգամ տպավորություններս իսկապես հրաշալի են: Ինչու եմ նշում այս անգամ, որովհետև առաջին այցիս ժամանակ չէի հասցրել շատ վայրեր այցելել: Այնտեղ անցկացրած օրերի ընթացքում գնացի Լաս Վեգաս, Դիսնեյ Լենդ, այցելեցի շատ հետաքրքիր ակումբներ, բարձրաճաշակ ռեստորաններ և այլն»,- պատմեց Մերի Մակարյանը` ավելացնելով. 
«Հատկապես տպավորված եմ Լաս Վեգասից, որտեղ կարող ես քեզ գրեթե ամեն ինչ թույլ տալ: Ես, իհարկե, ինձ ամեն ինչ թույլ չեմ տվել, բայց դրանով հանդերձ` շատ լավ հանգիստ եմ անցկացրել»,- ժպիտով հավելեց հաղորդավարուհին:
 
Վերջինս պատմեց, որ Լաս Վեգասում, ինչպես բոլորը, այնպես էլ ինքը, հաճախել խաղատուն, որտեղ մեծ հաշվով ոչ շատ գումար է վաստակել և ոչ էլ կորցրել.
 
«Երբ դու հայտնվում ես Վեգասում, անհնար է, որ չխաղաս: Ես էլ փորձեցի և խաղացի, ինչի արդյունքում և հաջողություն գրանցեցի և ոչ: Մի խոսքով, ամեն ինչ փորձել եմ, տեսել եմ և հաղթանակ, և պարտություն»,- ասաց Մերի Մակարյանը:
 
Նրա խոսքով` իր այցն ԱՄՆ նպատակային չի եղել, պարզապես հանգստյան օրեր ունենալու փաստն է դրա պատճառը դարձել:
 
Հարցին` արդյոք իր մոտ, ինչպես որ շատերի մոտ է լինում, ևս ցանկություն առաջացել է հետագայում մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում` հաշվի առնելով այն բոլոր լավ և վատ կողմերը, որոնց որ ինքն ականատես է եղել այդ օրերի ընթացքում, Մերին պատասխանեց.
 
«Անկեղծ ասաց, երբ ես մեկնեցի ԱՄՆ, հասկացա, որ այնտեղ ապրելը, աշխատելը բավականին դժվար է, ու հատկապես դա դժվար է, երբ դու միայնակ ես այնտեղ գնում: Այսօր Հայաստանում ես ամեն ինչ արել եմ, ամեն ինչ ստեղծել եմ և, հետևաբար, ես կլքեմ իմ երկիրը միմիայն այն ժամանակ, երբ շատ լուրջ գործնական առաջարկ լինի կամ, օրինակ, ընտանիքս այնտեղ կազմավորվի. որտեղ ամուսինս, երեխաներս, այնտեղ էլ ես: Մյուս բոլոր պատճառների դեպքում, ես չեմ թողնի այն ամենը, ինչ ստեղծել եմ միայն նրա համար, որ ԱՄՆ-ում ապրեմ: Ես կարող եմ ցանկացած պահի գնալ Միացյալ Նահանգներ և վերադառնալ, բայց ապրել այնտեղ, ամեն ինչ սկսել զրոյից, ես չեմ պատրաստվում»,- ասաց Մերի Մակարյանը:
 
Անդրադառնալով վերադարձից հետո իր գործունեությանը` Մերին տեղեկացրեց, որ շարունակում է աշխատել նույն խիստ զբաղվածությամբ, ինչպես որ նախկինում.
 
«Նկարահանումներ, երեկոներ, որոնց հանդիսավարը ես եմ, երկրից դուրս աշխատանք և այլն, այսինքն` ինձ մոտ այն նույն աշխատանքային գրաֆիկն է, ինչը եղել է նախկինում»- նշեց Մերին` տեղեկացնելով, որ շատ շուտով վերսկսվելու են «Վեցերորդ զգայարան» ծրագրի նկարահանումները, որում որպես հաղորդավար կրկին հանդես կգա ինքը:
Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: