Latest 10 episodes

Ծնվել է հայտնի հաղորդավար Ժակի երկրորդ երեխան

Այսօր` 14:30-ին ծնվել է ռադիոհաղորդավար Ժակի երկրորդ դուստրը: Life.panorama.am-ը ջերմ բարեմաղթանքներ է հղել Ժակին ու փոքրիկ զրույց է ունեցել նրա հետ:
 
Մեզ հետ զրույցի սկզբում հարցին, թե շուրջ 11 տարվա դադարից հետո կրկին հայր դառնալը ի՞նչ զգացողություններ է առաջացրել, Ժակը նախ խորը շունչ քաշեց, ապա մեծ ոգեւորությամբ նշեց.
 
«Զգացողություններս շատ ֆիմային են ու էմոցիոնալ: Հիմա ներսումս է ամենակարեւոր ապրումները կատարվում: Անպատմելի է այն պահը, երբ սպասում էի մեր առաջին հանդիպմանը, իսկ առաջին հանդիպումն ուղղակի շատ հուզիչ էր: Մեծ աղջկաս հետ 11 տարվա տարբերություն կա, իսկ դա քիչ չէ, կարծես թե առաջին անգամը լինի, էլ չասեմ, որ ես ու կինս արդեն մոռացել էինք, թե նորածինն ինչ էմոցիաներ է նվիրում: Կրկին հայր դառնալն ուղղակի հրաշալի է, սա շատ սպասված երջանկություն է»,- պատմեց Ժակն ու հայտնեց, որ բժիշկների գնահատմամբ` փոքրիկն ու կինն իրենց լավ են զգում:
 
 
Հետաքրքրվելով, թե Ժակն ու կինն ի՞նչ անուն են ընտրել իրենց դստեր համար, հաղորդավարը նշեց.
 
«Մենք որոշել ենք, որ մեր դուստրը կկրի հայրիկի ու մայրիկի անունների միքսը. Ժակ+Լինա կստացվի Ժակլինա, միայն թե ես դեռ չեմ կողմնորոշվել վերջին ա տառի հարցում, գուցե ընտրեմ Ժակլինը: Կարծում եմ` որպես մեր միության խորհրդանիշ` շատ գեղեցիկ անուն է»:
Նորաթուխ հայրիկը դեռեւս դստերը դժվարանում է որեւէ մեկին նմանեցնել.
 
«Ինձ համար բոլոր նորածիններն իրար են նման, կարծում եմ` դեռ շուտ է նմանություններ գտնելու համար, բայց այ կինս մեր փոքրիկի շուրթերը ինձ է նմանեցնում: Ի դեպ` մինչ նրա ծնունդը կինս շատ էր ցանկանում որ հատկապես շուրթերը ինձ նման լինեն, արդյունքում կնոջս պատվերը կատարվել է»,- նկատեց նա:
 
Այսօր Ժակը գրեթե բոլոր հայ տղամարդկանց նման խնջույք կկազմակերպի հայր դառնալու կապակցությամբ.
 
«Հիմա գնում եմ իմ հարազատ «Ռադիո Վան», որտեղ ընկերներս ինձնից ոչ պակաս ոգեւորությամբ ինձ են սպասում, դե իսկ երեկոյան գինարբուք կկազմակերպեմ ու կնշեմ աղջկաս ծնունդը: Ի դեպ` ուզում եմ շնորհակալությունս հայտնել հարազատներիս, գործընկերներիս ու ընկերներիս այսքան ջերմ շնորհավորանքների համար»,- ավարտեց երջանիկ հայրիկը:
 
Today's most read news !
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Ռուսաստանը, Իրանը և Պարսից ծոցի երկրները. Sabr, Քուվեյթ
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
Comments