Ժակ.«Սովորաբար, թույլ չեն տալիս, բայց նա պնդեց»

Հոկտեմբերի 20-ը Ժակի ընտանիքում այսուհետեւ տոնական է. BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ ծնվել է հաղորդավարի երկրորդ դուստրը: Երջանիկ հայրիկը երեկոյան մտերիմների հետ նշել է ուրախ առիթը եւ փոքր-ինչ գինովցած, բարձր տրամադրությամբ պատասխանել է մեր հարցերին։): 

Ժակը՝ կնոջ հետ


Աղջնակի անունը կազմված է ծնողների՝ Ժակի եւ Էվելինայի անուններից. «Մտերիմները կնոջս անվանում են Լինա, գաղափարն այդպես է ծագել: Միայն վերջին տառի համար ենք կասկածում՝ Ժակլին, թե Ժակլինա։ Մեր աղջիկը լույս աշխարհ է եկել 3,1 կգ քաշով։ Արդեն շունչը զգացել եմ, լուսանկարել եմ, անընդհատ՝ ամեն 3-րդ րոպեն մեկ, հեռախոսով լուսանկարն եմ նայում։ Մեծ աղջիկս ուղղակի պահանջեց, որ ինքն էլ տեսնի: Սովորաբար թույլ չեն տալիս, բայց նա պնդեց, չէ՞ որ այս աշխարհում նրա ամենահարազատ մարդկանցից մեկն է: Հասկացա, որ այդ փաստարկը չենք կարող մերժել:)»։

Ժակը


Ժակը նաեւ կիսվել է իր զգացողություններով.«Հիմա ներսումս փոթորիկ է, ոգեւորության ալիքը փորձում եմ հասկանալ ու պահը գիտակցել։ Եթե կինը սրտի տակ ինն ամիս կրում է երեխային, հայրն ավելի ուշ, քիչ-քիչ է գիտակցում։ Հիմա պատասխանատվությունս մեծացել է: Միշտ ձգտել եմ ընտանիքիս հետ երկար ժամանակ անցկացնել, բայց պետք է ավելի շատ աշխատեմ, որ երեխաներիս ապահովեմ անհոգ մանկությամբ ու որակյալ կրթությամբ, ինչպես մյուս ծնողներն են ցանկանում»։

Ժակի ընտանիքը


«Ռադիո Վան»-ում եւ «Երկիր մեդիա»-ում աշխատող հաղորդավարը ռադիոոլորտ է մուտք գործել 1998 թվականին՝ Հանրային ռադիոյից, երկու տարի անց հաստատվել է «Ռադիո Վան»-ում, որի 18-ամյակը շուտով կնշեն.«Արդեն 16 տարի իմ հարազատ ռադիոյի անձնակազմում եմ: Ինձ համար բացառիկ նշանակությամբ վայր է, որտեղ իմ կնոջն եմ ճանաչել, կյանքիս մի մասն անցկացրել։ Առաջիկայում կունենանք հետաքրքիր ֆոտոշարք՝ նոր կերպարներով ու հատուկ երեկույթով: Հիմա այդ նախագծի վրա ենք աշխատում»։

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: