Այս օրը լի է տխրությամբ, հիշողություններով, նաեւ ուրախությամբ, որովհետեւ Երվանդն ինքն իրենով տոն էր. Իռա Հարությունյան


Այսօր դերասան Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն է. 2013թ-ի հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած դերասանն այսօր կդառնար 33 տարեկան:

Life.panorama.am-ի հետ զրույցում Երվանդ Ենգիբարյանի մասին հիշողություններով կիսվել է դերասանուհի Իռա Հարությունյանը, ով Երվանդի մտերիմներից է եղել նրա կենդանության օրոք:

Ի դեպ` նշենք, որ մեզ հետ զրույցի ընթացքում ինչպես Իռա Հարությունյանն, այնպես էլ Երվանդի մյուս ընկերները գտնվում էին դերասանի տանը.

«Ես ու Երվանդի մյուս ընկերները ամեն տարի այս օրը այցելում ենք նրա գերեզմանին, ապա լինում նրա տանն ու Երվանդի մայրիկի, մորաքրոջ ու քույրիկի հետ նշում նրա ծննդյան օրը: Այս օրը լի է տխրությամբ, հիշողություններով, նաեւ ուրախությամբ, որովհետեւ Երվանդն ինքն իրենով տոն էր: Նրա հետ շատ հիշողություններ ունենք, այս պահին էլ սեղանի շուրջ նստած հիշում ենք միասին անցկացրած օրերը, կուլիսների հետեւում  ապրած երջանիկ պահերն ու իրեն հատուկ իմպրովիզները. Քանի որ նա շատ տաղանդավոր էր, ուստի հաճախ էր կարողանում դիմել իմպորվիզների, երբեմն բեմում կարող էր այնպիսի բան անել, որ մենք կուլիսներում զարմանք ապրեինք, իսկ հանդիսատեսը ոչինչ չհասկանար»,- պատմեց Իռա Հարությունյանն ու նշեց.

«Երվանդը միայն ֆիզիկապես մեր հետ չէ, նա հոգեպես շարունակում է մեր ընկերը մնալ: Մենք անընդհատ հիշում եք նրան ու դրանով էլ նա շարունակում է կենդանի մնալ մեզ համար: Երվանդը շատ կենսուրախ, տաղանդավոր ու անփոխարինելի էր: Նրա բացակայությունը շատ ծանր է մեզ համար, Երվանդի կորստի հետ մենք չենք հաշտվում»:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...