Latest 10 episodes

Մադոննա Հարությունյանը` իր պատճառով Սոս Ջանիբեկյանի և Գոռ Բարսեղյանի միջև ծագած վիճաբանության մասին

Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, թե դերասան Սոս Ջանիբեկյանի և «Վիտամին» ակումբի անդամ Գոռ Բարսեղյանի միջև Երեւանի Պուշկին փողոցում ուշ գիշերին վիճաբանություն է տեղի ունեցել:
 
Տարածված լուրերի համաձայն` վեճի պատճառը եղել է Գոռի նախկին ընկերուհին` հաղորդավարուհի Մադոննա  Հարությունյանը, ով այս պահին, ըստ ասեկոսեների, Սոս Ջանիբեկյանի ընկերուհին է:
 
Նշենք, որ նման ասեկոսեների պատճառ է դարձել այն, որ վեճի ընթացքում Սոսը խորհուրդ է տվել Գոռին այլևս չշփվել Մադոննայի հետ, իսկ Գոռն անընդհատ կրկնել է, որ աղջիկն ինքն է ցանկացել իր հետ շփվել:
 
Life.panorama.am-ը նշված` այսպես կոչված «սիրային եռանկյունու» մասին պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել հնարավոր վիճաբանության «մեղավորի»` Մադոննա Հարությունյանի հետ, ով մեր հարցը լսելուց հետո պատասխանեց.
 
«Անձնական բնույթի ոչ մի հարցի շուրջ չեմ խոսում, չեմ խոսել ու չեմ էլ խոսելու»:
 
Մեր ճշտող հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ այժմ հանդիպում է Սոս Ջանիբեկյանի հետ, հաղորդավարուհին կրկնեց, որ հրաժարվում է խոսել:
 
Նշենք նաեւ, որ օրերս հարցազրույցներից մեկի ժամանակ Սոս Ջանիբեկյանը հերքել է տարածված լուրերը:
Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: