Latest 10 episodes

Զառա Սահակյանը՝ «Քարե դարդ» սիթքոմում նկարահանվելու մասին

Ինչպես արդեն շատերին է հայտնի` «Քարե դարդ»-ի երրորդ եթերաշրջանը նոր հերոսուհի ունի. դերասանուհի Զառա Սահակյանն, ով մինչ այս ներկայանում էր «Խոպանի տեսություն»-ում, այժմ «Քարե դարդ»-ի բնակիչ է:
 
««Խոպանի տեսությունն» իր տրամաբանական ավարտն ունեցավ, որից հետո իմ շատ լավ ընկեր Վաչե Թովմասյանի կողմից առաջարկ ստացա նկարահանվել «Քարե դարդ»-ում: Այն, որ ընկերներիս հետ եմ աշխատելու, ինձ համար շատ ոգեւորող էր, ուստի առաջարկն էլ անմիջապես ընդունեցի, հատկապես, որ այդ շրջանում ուրիշ այլ աշխատանքում զբաղվածություն չունեի»,- Life.panoram.am-ի հետ զրույցում նշեց Զառան ու հավելեց, որ իրենց տանը նախկինում դիտել են «Քարե դարդ»-ը.
 
«Իհարկե, կստեմ, եթե ասեմ, որ բոլոր սերիաները դիտել եմ, սակայն ինչպես հայտնի է` «Քարե դարդ»-ը երեխաները շատ են սիրում ու իմ երեխան էլ անմասն չի մնում նրանցից: Բացի այդ` որպես դերասանուհի փորձում եմ տեղյակ լինել իմ ոլորտի հետ կապված նախագծերից, էլ չասեմ, որ «Քարե դարդ»-ը իրականացնում են ընկերներս, իսկ ես միշտ եմ ընկերներիս աշխատանքներով հետաքրքրված»,- նկատեց նա:
Խոսելով իր հերոսուհու մասին` Զառան պատմեց.
 
«Նախ նշեմ, որ միշտ էլ սիրված նախագծերում կատարվող նորամուծությունները վանող ազդեցություն են ունենում, մինչեւ մարդիկ մերվում են այդ նորին. Սա շատ նորմալ երեւույթ է ու բոլորիս պարագայում էլ այդպես է: Սիթքոմում կատարվել են փոփոխություններ, որոնք, ըստ իս, նոր շունչ են տվել նախագծին, քանի որ միապաղաղությունն էլ կհոգնեցներ հեռուստադիտողին: Իմ հերոսուհին արդեն սիրված հերոս վհուկ Բաբալի քույրն է, քանի որ Բաբալը ամուսնացել ու բարիացել է, ուստի իր չարագործությունների պաշտոնը հանձնել է քրոջը: Հերոսուհիս սիթքոմի ընթացքում պետք է սիրահետի Մոսոյին, ու արդյունքում սիրային եռանկյունի պետք է ստեղծվի: Կերպարս դրական չէ ու խնդիրս կայանում է նրանում, որ բացասական կերպարում էլ սիրվեմ: Առհասարակ, կարծում եմ` սերիալների, սիթքոմների դեպքում կերպարը կերտվում է ընաթցքում, երբեք չես կարող նախապես ձեւավորել հերոսիդ տեսակը, քանի որ ինքդ էլ տեղյակ չես զարգացումներին»:  
 
Զառա Սահակյանը հայտնեց նաեւ, որ ամեն անգամ նոր կերպար կերտելիս մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում ու ամեն բան անում` հեռուստադիտողի հավանությանն արժանանալու համար:
Today's most read news !
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
  • Պուտինի կոմպրոմատը կամ ինչպես Թրամփի «լեվի գնալը» թանկ արժեցավ ԱՄՆ ժողովրդավարության համար
Comments

Name: