Latest 10 episodes

«Կայարանի» գլխավոր հերոսները՝ իրենց սիրավեպի և մտերմության մասին

Օրեր առաջ BlogNews-ը հրապարակում էր արել այն մասին, որ «Կայարան» հեռուստասերիալի գլխավոր դերակատարները՝ Վարուժան Մարգարյանն ու Քրիստինե Կույումչյանը, իրականում սիրավեպ ունեն։ Հեռուստատեսությունում իրենց ճանապարհը նոր սկսած դերասաններն այս փուլում հարցազրույցներ չեն տալիս, սակայն BlogNews-ին որոշ մանրամասներ պատմեցին իրենց հարաբերությունների և համատեղ աշխատանքի մասին։

Ինչ վերաբերում է անձնական կյանքի մասին շրջանառվող խոսակցություններին՝ երկուսն էլ նշեցին, որ խուսափում են այդ թեմայով հարցերից և հրաժարվեցին հաստատել կամ հերքել լուրերը։

«Սովորելու ընթացքում մենք մտերիմ ենք եղել, հիմա էլ մտերիմ ենք։ Մենք ամբողջ կուրսով ենք մտերիմ»,- նշեց Քրիստինան։ Վարուժանն էլ նշեց, որ իրենց մտերմությունն ուսանողական տարիներից շատ է օգնում նկարահանման հրապարակում. «Մենք միշտ հոգատար ենք իրար նկատմամբ՝ անկախ աշխատանքից»։

Վարուժանի և Քրիստինեի համբույրի տեսարանները հեռոստասերիալում բուռն քննարկվեցին, քանի որ հատկապես հայ աղջիկների համար համբույրի տեսարանները ֆիլմերում համարվում են համարձակ տեսարաններ։ Քրիստինայի համար կարծես թե նորություն էր, որ հայկական իրականությունում այս թեման շատ է քննարկվում։ Հարցին՝ իր համար որքանո՞վ էր համարձակ այս տեսարաններում նկարահանվելը, հե՞շտ է համաձայնել, սկսնակ դերասանուհին պատասխանեց.  «Չգիտեի, որ համբուրվելու համար առանձնահատուկ պետք է նշել կամ որոշել ազգությունը։ Կերպարով սիրող մարդկանց համբույրի մեջ վատ բան կա՞... Այսօր դրսում ավելի «համարձակ» հագնված կամ պահելաձևով աղջիկներ կան, որոնք դերասան էլ չեն»։

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments
RJ
25 October 2016 18:07
Te vorpes derasan,te vorpes zuyger,shat lavn eq! Menq dzez shat shat sirum enq!!!
+1

Name: